VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Вооружённые силы Армении Հայաստանի զինված ուժեր Armenian Army |
LinkBack | Thread Tools | Display Modes |
25 Oct 10, 15:13 | #218 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Вооружённые силы Армении
Հայաստանում ռուսական ռազմակայանում զինվորների են սպանել
Հոկտեմբեր 25, 2010 | 14:21 Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում երկու զինծառայողների են սպանել: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 17-ին, Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ՝ Ռուսաստանի քաղաքացիներ, 27-ամյա Արմեն Զախարյանի եւ 39-ամյա Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժինը: |
__________________
bleib mal cool... |
|
|
26 Oct 10, 21:07 | #219 (permalink) |
Ultra VIP VIP Ultra Club
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19
|
Re: Вооружённые силы Армении
Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, այսօր` հոկտեմբերի 26-ին` ժամը 16.45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված ՊԲ շարքային զինծառայող, 1990թ. ծնված Հարութ Աշոտի Գրիգորյանը:
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина. |
|
|
27 Oct 10, 17:03 | #221 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Re: Вооружённые силы Армении
|
||
__________________
|
|||
|
28 Oct 10, 17:50 | #222 (permalink) |
Ultra VIP VIP Ultra Club
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19
|
Re: Вооружённые силы Армении
09:54 • 28.10.10
Երեկ մենք տեղեկացանք, որ բանակային 4-րդ կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիշա Խաչատուրովը (ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդին) հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչն արդեն ստորագրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հրաժարականի զեկուցագրով նա սպառնացել էր դեռ այն ժամանակ, երբ ձերբակալեցին նրա ընկերոջը՝ Արարատի զորամասի հրամանատար, Ռոժ մականունով Վարդան Մարտիրոսյանին։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում էր ապօրինի դրամահավաքության և զինվորներին նվաստացնելու մեջ։ Տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար զանգահարեցինք պաշտպանության նախարարության լրատվության ներկայացուցչին։ Մուշեղ Աղեկյանը, սովորության համաձայն, ոչ հերքեց, ոչ հաստատեց մեր լուրը, այլ ժամանակ խնդրեց, որ պարզի, ապա պատասխանեց. «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, մենք նման տեղեկատվություն չունենք»։ Tert.am |
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина. |
|
|
30 Oct 10, 11:27 | #223 (permalink) |
Ultra VIP VIP Ultra Club
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19
|
Re: Вооружённые силы Армении
«Ժամանակի» տեղեկություններով հոկտեմբերի 29-ին գրավի դիմաց ազատ են արձակել դրամաշորթության կասկածանքով կալանավորված Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը (ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի որդու մտերիմն է) եւ նրա համախոհ, նույն զորամասի գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը: Ազատման նպատակը նրանց դեմ ցուցմունք տվող զինվորականներին ճնշելն է: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ գործի քննության ժամանակ վերեւներից այնպիսի անձանց անուններ են դուրս լողացել, որ այդ ամենը հասարակությունից թաքցնելու համար քննիչները ստիպված են եղել վերադառնալ զինվորական հանցագործությունները թաքցնելու ընդունված պրակտիկային` ճնշելով լռեցնելուն:
Սա նշանակում է, որ բանակում ընդունված դրամաշորթությունը շատ բարձր մակարդակով է արվում, որի դեմ` որպես Խաչատուրովներին հակակշիռ փոխնախարար նշանակված Վովա Գասպարյանը չափազանց անզոր է: Ի դեպ, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը ազատվել է 1 մլն դրամ, իսկ Արթուր Կարապետյանը` 820 հազար դրամ գրավի դիմաց: |
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина. |
|
|
|
|
|