VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Համո Սահյան (Амо Сагян ) |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Jan 07, 05:18 | #71 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ...
Քո շրթունքները Հայաստանոտ են, Հայաստանոտ են քո շշուկները, Քո ժպիտներն ու արտասուքները Հայաստանոտ են։ Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը, Քո արդեն գրված ու դեռ չգրված Բոլոր երգերը Հայաստանոտ են։ Հայաստանոտ են քո ապրած կյանքի Բոլոր էջերն ու ելևէջները։ Քո տանջանքներն ու երազանքները Հայաստանոտ են... Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան, Որ մինչև անգամ Հայաստանից դուրս Քո անցած բոլոր ճանապարհները Հայաստանոտ են։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:19 | #72 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ
Մորս ծաղիկ ծոցի մեջ Կար մի ծիվ-ծիվ Հայաստան, Ամեն ծալքում մեր ծխի Կար մի ծիլ-ծիլ Հայաստան։ Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ, Ձեր ամեն մի հատիկում Ծլարձակում կար մի լուռ Եվ կար մի ծիլ Հայաստան։ Երազներ իմ ձյունեղեն, Մաքուր, մաքուր երազներ, Ձեր ամեն մի փաթիլում Կար մի փաթիլ Հայաստան։ Արտասուքներ իմ վճիտ, Որ ծորացիք ամենուր, Ձեր ամեն մի կաթիլում Կար մի կաթիլ Հայաստան։ Երամներ իմ կարոտի, Ձեր ամեն մի կանչի մեջ Կար մի տատրակ, մի կռունկ, Մի արագիլ Հայաստան։ Զարկերակներ իմ զարմի, Ձեր ամեն մի զարկի մեջ Զնգում էր մի զրեհիկ, Զվարթ ու զիլ Հայաստան։ Հավերժություն, աչքդ լույս, Ուղևորդ է մի նորոգ, Կանաչ-կարմիր, ծիրանի, Ճերմակ ու բիլ Հայաստան։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:19 | #73 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԾՆՆԴԱՎԱՅՐ
Մի դատարկված ամպի նման Եկել եմ ես, Որ ջուր տանեմ քո ձորերից Դաշտի ծարավ ծաղիկներին։ Եկել եմ, որ մի անգամ էլ Նստեմ քեզ հետ, Խոսք-խոսքի տամ, խորհուրդ անեմ, Ելնեմ գնամ, Մի խոսք ասեմ քո անունից, Մի լուր տանեմ գալիքներին։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
20 Jan 07, 05:20 | #74 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՎԵՐՀՈՒՇԵՐՆ ԻՄ ՀԱՎԱՔՎՈՒՄ
Վերհուշերն իմ հավաքվում, Ախ, ամեն օր, ամեն օր Նորոգում են իմ հոգում՝ Այն հեռավոր, հեռավոր Ձորում թողած մի վտակ՝ Ոտքը քարին օրնիբուն, Մի քարքանդված քարատակ, Մի քրքրված մանկություն: |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
21 Jan 07, 01:08 | #75 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԱՅՍՏԵՂ ՔԱՐԱՓԸ...
Այստեղ քարափը ծունկի էր գալիս, Եվ ծունկ էր տալիս քարե կածանը։ Ուշքը գնում էր, ուշքի էր գալիս, Երբ որ առնում էր աչքս ձեր տանը։ Քարափը քարե կղզի է դարձել, Եվ ջրի տակ է քարե կածանը։ Վայրի բաղերը խնջույք են բացել, Ճայերը ձու են դրել ձեր տանը։ Լճափին քնել, քնով եմ անցել... Մնացածն ասի թող Որոտանը։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
21 Jan 07, 01:08 | #76 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ՊԱՏՐԱՆՔ
Սո՜ւս... սլանում է կրկին Քամին–ձորում ձիավոր Ու տանում է իր գլխին Մեր տան ծուխը ծիլավոր։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
21 Jan 07, 01:09 | #77 (permalink) |
No Matter Who VIP Ultra Club
Join Date: Nov 2006
Location: Big City
Age: 38
Posts: 20,519
Rep Power: 39
|
ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵՑ
Լույսը բացվեց,.. Ի՞նչ տանեմ դաշտ: Տանն ի՞նչ ունենք, որ ի՞նչ տանեմ,- Հոր նախատինք, պապի խրատ, Մոր ձեռքի հոտ, հոգս ու համեմ։ Մթնեց... ի՞նչ եմ բերում դաշտից,— Կանաչ-կանչեր, արև ու ամպ— Մազ—մախաղիս, ծոցիս, սրտիս Եվ աչքերիս տարողությամբ։ |
__________________
Даже перед тем как открыть шкаф, сперва постучи. |
|
|
|