![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Даниэл Варужан |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#9 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՛
Հայր իմ., օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ. Նոր կյա'նք մ՚ինծի կը սպասե Պատանությունն ես թողուցի, նոր արյուն Երակիս մեջ կը վազե Հառա՜ջ, հառա՜ջ, գըլուխս ետ չե՛մ դարձըներ. Երկընքես վա՛ր թող իյնան Անվիշտ կյանքիս ամեն աստղեր, հոգըս չէ'. Անցյալս իջնա թող դամբան Օհ, ինծի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ, Եվ փուշին կյանք կու տամ միշտ, Թե գըրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվեմ. Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ. Չեմ վախնար սև ծըծելե. Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսեր Անխիղճ, անհոգ, կը դիտե՜... Հա՛յր, ես կ՚էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ Մազերուդ զիս կը տանի, Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ Եվ սերերուդ կենդանի.... Բավական է. - աշխատեցար, կըրեցիր, Ամեն նետի, հարվածի Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝ Որ հոգվույս մեջ կը հածի Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ. Հոգնությանդ ծիլն եմ տըխուր Հոգիդ, կաղնի~, երբ կուրծք կու տար մըրըրկին՝ Ես շուքին տակ, հանգիստ, լուռ Կը մեծնայի — Հարկ է հիմա ա՛լ հանգչես Եվ ես քեզի հաջորդեմ... Խոնջե~նք, խոնջե~նք, կ՚ուզեմ կըռվիլ, աշխատիլ, Ելլել կյանքին, կյանքին դեմ... Հայր իմ, օրհնե'. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր. Թող մատերեդ կաթի վար Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն Վերջին ժամն է. օրհնե՛, հայր |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
|