VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Даниэл Варужан |
LinkBack | Thread Tools | Display Modes |
11 May 07, 10:15 | #11 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 44
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
ՁՈՆ
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր, — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր, Ընդ եղեգան փող լո'ւյս ելաներ Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ... — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ընդ եղեգան փող ո'ղբ ելաներ Եղեգնյա գըրչով երգեցի արյուն, — Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն... — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜ , հայր ալեհեր — Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի... — Քեզի ընծա՜, մայր կարևեր — Եղեգնյա գըրչով օճախս երգեցի, Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի. — Ձեզի ընծա~, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի... — Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ — Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|