![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Ваган Терян |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
![]() |
#1 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ ![]() |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
![]() Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին... Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ւնչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն... |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
![]() |
#3 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ
![]() Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի, Ճառադայթող քո աչքերով դու եկար, Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի... Կախարդ լուսնի հրապուրող շողի պես Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ, Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ, Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ: Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես, Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք, Քո աչքերում կա մի անանց զմայլանք. Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես... Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ, Գիշերային արեգակի ճառագայթ,— Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ, Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ... |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
![]() |
#4 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ: Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում: Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ: Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող: Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ: ![]() Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր... Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ: Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վըրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ... |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
![]() |
#5 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ
Մենք բաժանված ենք: Օրերի փոշին Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ. Բայց ես օտար եմ արդեն այն հուշին, Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ: Սառն աչքերով եմ նայում ես հեռվում Մեռած օրերիս ցնորքին հիմա. — Ուրիշից լսած մի երգ է թվում, Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա: Մենք մնաս բարով չասինք իրարու,— Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել: Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու, Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել: Տարիներն անցան, և հին օրերին Նայում եմ ահա անտարբեր սրտով, Եվ որպես գերին հլու իր բեռին, Տանում եմ կյանքի օրերն անվըրդով: Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն, Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,— Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ. ![]() Այսօր գթանք իրարու,— Խեղճ լինենք ու չամաչենք, Բախտ չըտենչանք ու հեռու Տարիները չըհիշենք: Լռենք միայն մի մեղմող Լռությունով ու հանգչենք,— Բանանք սրտներըս մեռնող,— Որբ լինենք ու չամաչենք: Սիրենք իրար ու ներենք,— Չընախատենք մեկմեկու, Էլ չար սիրով չըսիրենք, Անչար լինենք ես ու դու: Այսօր գթանք իրարու, Այսօր իրար չըտանջենք, Լինենք անչար ու հլու,— Հեկեկանք ու չամաչենք... |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
![]() |
#6 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար... Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ... Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել, Ու չըխռովել բերկրանքըդ հստակ... 1908 ![]() |
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории. И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы. В зрачках у них молнии, гнев, горечь. Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки. Г. Нждеh Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me. Confundantur et revereantur quaerentes animam meam. |
|
![]() |
![]() |
![]() |
#7 (permalink) |
Top VIP VIP Ultra Club
|
![]() Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար, Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած, Խնդություն հեռացած և՛ անցած, և՛ անդարձ,— Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր... Մշուշներն են սահում... Սոսավում է ուռին... Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն. Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն, Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին... Սև խոհեր անսպա՜ռ, անհամա՜ր, անհամա՜ր, Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և հուշե՜ր ընդունայն, Երազնե՜ր իմ անդարձ — ծաղիկնե՜ր իմ գարնան. Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար *** ![]() ![]() ![]() Հնչում է անվերջ աշնան թախիծով Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում. Հարազատ է ինձ այդ երգը հեծող — Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում: Աշնան տխրահեծ անձրևի նըման, Անձրևի նըման լալիս են անվերջ Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝ Պատի հետևում և իմ հոգու մեջ... |