![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
![]() |
Հայկական Ժողովրդական պարեր |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#1 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Հայկական Ժողովրդական պարեր
Հայկական Ժողովրդական պարեր, Ինչքանո՞վ ենք դրանք գնահատում
Շատ ցավալի է, բայց մեր այդքան գեղեցիկ ավանդական ժողովրդական պարերը շատերիս անծանոթ են: Օրինակ հույները իրենց միջոցառումների ժամանակ բոլորը մի մարդու պես պարում են իրենց պարերը, ինչքան գեղեցիկ ու հաճելի է… Հետաքրքր է ձեր մոտեցումը այս թեմային: Ինչքանո՞վ եք կարևորում դրանց իմացությունը և արդյոք կցանկանայիք (եթե դեռ չգիտեք) սովորել մեր հայկական պարերը: |
![]() |
![]() |
![]() |
#2 (permalink) |
VIP Lord VIP Ultra Club
|
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի հետաքրքիր հոդված, նվիրված հռչակավոր Հայաստանի Պարի պետական անսամբլի առօրյա գործունեությանը: Հոդվածը տպվել է 2002 թվականին: Անգլերեն տարբերակը ներկայացված է ներքևում:
Պարող Հայաստան. Պարի պետական համույթը կենդանի է պահում պարի ավանդույթները http://web.archive.org/web/20040407202658/.../dance_arm.html Զառա Չատինյան «ԱրմենիաՈւիքի» թղթակից Հայաստանի պարի պետական համույթը 44 տարի նազանքով և ժամանակի իր ուրույն զգացողությամբ հիացրել է հայ և օտար հանդիսականներին: Պարողների քայլերն ու շարժումներն սկիզբ են առել հնադարյան հեթանոսական ավանդույթներից և արտացոլում են ազգային ծիսակատարությունները, որոտաձայն ճակատամարտերը և հայ ժողովրդի վիշտն ու ուրախությունը: Պարի համույթի կազմում 40 պարողներ և պարուհիներ են՝ հավասար քանակությամբ, գումարած զգեստների և բեմի ձևավորողները, պարուսույցը և բալետմեյստերը: Երաժիշտների և վարչական կազմի հետ ընդհանուր թիվը կազմում է 65 հոգի: Համույթը փորձեր է անում օրական չորս ժամ, շաբաթական վեց օր Երևանի օպերայի և բալետի շենքի մի սրահում՝ առանց ջրի և օդորակման: Ամռանը պայմանները դառնում են անտանելի, սակայն համույթը` անտեսելով ամեն ինչ, շարունակում է իր փորձերը: Ինչպես Հայաստանի շատ այլ ստեղծագործական խմբերում, այստեղ ևս նման նվիրումն իր արտացոլումը չի գտնում նրանց ստացած վարձատրության մեջ: Պարողների աշխատավարձը կարող է ամսական ընդամենը 9000 դրամ կազմել (17 դոլլար): Համույթը կառավորությունից տարեկան ստանում է 12 միլիոն դրամ (21053 դոլլար)` կազմի մեկ անդամի հաշվարկով տարեկան 325 դոլլարից պակաս: Համերգներից ստացված եկամուտը քիչ է օգնում բյուջեին. ամսական մեկ-երկու անգամ տրվող համերգի տոմսերը սովորաբար արժեն մոտ 1000 դրամ (2 դոլլարից պակաս): Համույթի վերջին 10 տարիների գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանն (ստորին նկար) ասում է, որ պարն այնպիսի արվեստ է, որին մարդ նվիրվում է անկախ ֆինանսական վարձատրությունից: Պարի պետական համույթը հիմնադրվել է 1958 թվականին Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Ասատրյանի և ժողովրդական արտիստ Էդվարդ Մանուկյանի կողմից` մրցանակակիր բալետմեյստերների, նկարիչների և կոմպոզիտորների օժանդակությամբ: Խորհրդային իշխանության օրոք համույթի համերգային սեզոնը Հայաստանում ընդամենը երեք ամիս էր տևում: Տարվա մնացած մասը համույթը մեկնում էր հյուրախաղերի Խորհրդային Միություն և արտասահմանյան երկրներ` Կիպրոս, Եգիպտոս, Ֆրանսիա և ԱՄՆ: «Այժմ շատ դժվար է հրավերք ստանալ: Հաճախ պահանջում են, որ պարախումբը ծածկի ճանապարհածախսի կեսը, իսկ մենք չենք կարող մեզ այդպիսի բան թույլ տալ», - ասում է Չանչուրյանը: «Երկրի ծանր տնտեսական վիճակը դժվարացնում է հյուրախաղերի կազմակերպումը Հայաստանի տարբեր շրջաններում, մասնավորապես որովհետև չկան համապատասխան հարմարություններ ունեցող թատրոններ, որտեղ կարող ենք բեմադրել մեր ներկայացումները: Այնպես որ, տարվա մեծ մասը մնում ենք Երևանում»: Համույթին դեռևս հաջողվում է տարեկան որպես կանոն երկու անգամ հյուրախաղերի ուղարկել մինչև 35 հոգուց կազմված պարախմբեր, թեև դա չի կարող համեմատվել անցյալի փառավոր օրերի հետ: Օրինակ` այս տարվա սկզբին համույթը համերգներ տվեց Կիպրոսում: Հիսնամյա Սրբուհի Բաբայանը (վերին աջ նկարում) 32 տարվա ընթացքում եղել է համույթի մենակատարը: Նրա պարտականությունների մեջ է մտնում նաև պարողներին նոր համերգների և ծրագրերի նախապատրաստելը: Բաբայանի խոսքերով, բոլորին անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար պահանջվում է երեք օրից մինչև երեք ամիս ժամանակ` կախված ծրագրի բարդությունից: Նրա խանդավառությունը և նվիրումն իր գործին ակներև են նրա պարի բոլոր ականատեսների համար: ՙԱմեն անգամ բեմ դուրս գալիս, ես պատկերացնում եմ, որ դա իմ վերջին ելույթն է՚, - ասում է Սրբուհին: Ամեն տարի համույթի մասնագետներն այցելում են դպրոցներ, որպեսզի շնորհալի պարողներին հրավիրեն փորձելույթների` համույթը նոր ուժերով համալրելու համար: Ուսանելը դժվար է. ովքեր չեն կարողանում հաղթահարել դժվարությունները, դուրս են մնում: Պարողների տարիքը տասնյոթից հիսուն է: Նրանք պետք է անցնեն պարի խիստ դպրոցը, ցուցաբերեն բարձր պատրաստակամություն և առնվազն 170 սմ հասակ ունենան: Բացի այդ, Չանչուրյանի խոսքերով, նրանք պետք է արտահայտիչ դեմք ունենան: Համույթը նաև ունի իր սեփական պարի ստուդիան 10 և բարձր տարիքի երեխաների համար: Դեռահասները դասերի համար ամսական վճարում են 2000 դրամ (3,5 դոլլար), իսկ լավագույնները կարող են հետագայում հրավիրվել հիմնական կազմի փորձելույթների: Չանչուրյանի խոսքերով, համույթը վերջին տարիներին մեծ ջանքեր է ներդրել երիտասարդ շնորհալի պարողներ գտնելու նպատակով: Սակայն առաջարկվող աշխատավարձը ոչ ոքի չի գրավում: Բացի այդ վերջին տարիներին համույթը կորցրել է մոտ 20 պարողների, որոնք արտագաղթել են ԱՄՆ, և նրանցից շատերն հիմնել են իրենց սեփական համույթները և պարային դպրոցներն իրենց նոր տանը: Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի |
![]() |
![]() |
|