![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Ованес Туманян. Hovhannes Tumanyan. Հովհաննես Թումանյան |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#34 (permalink) |
Important Person VIP Club
Join Date: Dec 2006
Location: Այստեղ, այլուր....
Posts: 456
Rep Power: 19
![]() |
Խրճիթում Մանուկները գոռում-գոչում, Լալիս էին աղեկեզ. -Նանի', նանի', հաց ենք ուզում, Վե՜ր կա'ց նանի, հաց տուր մեզ: Հիվանդ նանը տեղի տակին Ծանր տընքաց տըխրալի. -Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ. Ապին գնաց հաց բերի: Չէ', խաբում ես, սուտլիկ նանի, Դու ասացիր՝ քարափին Երբոր զարկի շողքն արևի, Հաց կբերի մեր ապին: Արևն եկավ անց էլ կացավ. Մենք սոված ենք դեր էսպես. -Նանի', նանի', հաց ենք ուզում, Վե՜ր կա'ց նանի, հաց տուր մեզ: -Հաց չի գտել ձեր ապին դեռ. Տուն չի գալիս սևերես. Քիչ էլ կացեք, իմ բալիկներ, Հիմի այնտեղ կերթամ ես.... Մի մեծ ապի կա երկնքում Նա շատ ունի այնտեղ հաց Նա ձեզ այնքան շատ է սիրու՜մ... Նա չի թողնի ձեզ սոված... Կերթամ այնտեղ, նրան կասեմ, Որ սոված եք, իմ բալեք, Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ, Որ դուք ուտեք, լաց չըլեք... |
__________________
Ծիծաղը դեմքի վարդն է: |
|
![]() |
![]() |
|
|
|