Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion
Blogs Community Press here to open menubar...


Notices

Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off.

Reply
 

Գնոստիցիզմ

LinkBack Thread Tools Display Modes
Old 08 Jul 07, 21:05   #1 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Գնոստիցիզմ

Թերեւս կարող է ժամանակավրեպ թվալ մի երեւույթի մասին խոսելը, որն իր վախճանն է գտել դեռ մեր թվականության առաջին դարերում, եւ որի մասին այժմ տեղեկանում ենք կրոնափիլիսոփայական եւ պատմագիտական երկերից: Սակայն, ինչպես ասվում է, ոչինչ չի հնանում, եւ ցանկացած նոր լավ մոռացված հինն է, ուստի ավելորդ չենք համարում անդրադառնալ գնոստիցիզմ երեւույթին, որի արծարծած գաղափարները հարատեւորեն վերակենդանացել են դարերի ընթացքում եւ զանազան խողովակներով հասել մինչեւ 21-րդ դար:

Քրիստոնեական եկեղեցին իր սկզբնավորման առաջին իսկ տարիներից սկսած գործ է ունեցել զանազան հերձվածողական շարժումների հետ, որոնք խռովել են եկեղեցու անդորրը եւ ներքին երկպառակություններ առաջացրել: Առաջին դարերի աղանդավորական շարժումները հիմնականում հանդես են եկել գնոստիկության անվան ներքո, որի բազում շերտավորումներում ամփոփված են եղել այն բոլոր սաղմերը, որոնք իրենց հետագա զարգացումներն են գտել հաջորդ դարերի հերետիկոսական շարժումներում: Սակայն, ըստ էության, գնոստիկությունը սկզբնավորվել է նախքան քրիստոնեությունը, եւ նրա առաջացման համար հիմք են ծառայել պատմական մի շարք իրադարձություններ. պարսից Կյուրոս թագավորի կողմից Բաբելոնի նվաճումով (ն.Ք 539թ.) եւ Աքեմենյան տերության ստեղծումով սկսվեց սինկրետիկ մի շարժում, որի հետեւանքով սկսվեցին միախառնվել Արեւելքի եւ Արեւմուտքի բազում ժողովուրդների կրոնական համակարգեր` հող նախապատրաստելով կրոնական նոր երեւույթների առաջացման համար: Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության նվաճումը (ն. Ք. 331թ.) նոր հզոր ազդակ դարձավ սինկրետիզմի համար, որով պարսկաբաբելոնական խառնուրդին գումարվեցին ինչպես առաջավորասիական, ասորական ու փռյուգիական, այնպես էլ հրեական ու հելլենիստական հավատի ու մտածողության տարրերը:

Անտիկ աշխարհում կրոնական իմաստություններ քաղվում էին առասպելներից` բառերի տակ այլաբանական խորը իմաստ որոնելու միջոցով: Հեթանոսական այս սովորությունը մասնակիորեն փոխանցվեց նաեւ քրիստոնեությանը, եւ սկսվեցին այլաբանական մեկնություններ տրվել ինչպես Հին Կտակարանի գրքերին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցու նորակազմ գրվածքներին: Այս ուղով կատարյալ իմաստությունը գտնելու ձգտումն էլ հանգեցրեց ՙքրիստոնեական՚ գնոստիցիզմին (հունարեն ՙգնոսիս՚ նշանակում է իմացություն, ճանաչողություն):

Գնոստիցիզմի կրոնափիլիսոփայական ուսմունքն ամբողջովին մի սոսկալի խառնուրդ է, որի հիմնական աղբյուրներն են. հեթանոսական (առավելապես ասորական եւ փյունիկյան) տիեզերաբանական հայացքները եւ բաբելոնյան աստղաբաշխությունն ու հմայությունները, հրեությունից բխած գաղափարները, Փիլոն Եբրայեցու հելլենական իմաստությունը` միացած պյութագորյան, պլատոնական եւ ստոիկյան իմաստասիրությանը, եւ քրիստոնեությունը` իբրեւ աշխարհի փրկության բացարձակ կրոն: Գնոստիցիզմի արտահայտած հիմնական գաղափարներն էին. քրիստոնեության գործնական փրկության վարդապետությունը փոխարինվում էր գնոստիկ կրոնափիլիսոփայական վերացական աշխարհայեցողությամբ: Զարգացվում էր պարսկական կրոնից փոխառնված դուալիզմը (երկարմատությունը). միմյանցից տարանջատվում են հոգեւորի արարիչ բարձրագույն Աստվածը եւ նյութական աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը` Դեմիուրգը, որը համարվում էր հրեաների աստվածը եւ ներկայացվում իբրեւ սահմանափակ եւ անգամ չար էակ: Ջնջվում էր հինկտակարանյան ուխտի կրոնը (որի լրումն է քրիստոնեությունը) եւ փոխարինվում պլատոնական էմանացիայի (արտահոսման) գաղափարով: Հոգին պետք է ազատվի նյութից (այսինքն`փոխվում է քրիստոնեական փրկության գաղափարը), մարմինը եւ հոգին, աշխարհը եւ Աստծո արքայությունը բացարձակապես հակադրվում են միմյանց`դառնալով ընդդիմադիր տիեզերական ուժեր: Այսպիսով ժխտվում էր Քրիստոսի մարդեղացումը եւ մարմնացումը, Նրան հատկացվում էր գերմարդկային բնություն եւ սոսկ երեւութական մարմին (այստեղից ծագում է երեւութականությունը` դոկետիզմը), զգայական նշանների եւ նյութական առարկաների հետ կապակցվող խորհուրդները լիովին անտեսվում էին: Ամբողջապես ժխտվում էին նախնական քրիստոնեական գաղափարներն ու վախճանաբանությունը` Քրիստոսի Բ Գալուստը, մարմինների հարությունը, Քրիստոսի հազարամյա թագավորությունը եւ այլն: Ի վերջո, հոգին պետք է ազատվի անխուսափելի կործանման ենթակա նյութից: Բարոյականության վերաբերյալ գնոստիկյան ծայրահեղ մոտեցումները կամ հանգեցնում էին չափազանցված ճգնակեցության, կամ էլ բարոյական ու կենցաղային սանձարձակությունների: Միով բանիվ, գնոստիցիզմի հարուցած գաղափարներով ժխտվում էին Քրիստոնեական եկեղեցու ուղղափառ դավանանքի հիմնարար սկզբունքները` Ամենասուրբ Երրորդության դավանությունը, Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, մարդեղացումը, Նրա քավչարար մահվամբ փրկությունը, Սուրբ Հոգու Աստված եւ անձ լինելը, Խաչի փրկարար զորությունը, Եկեղեցու փրկագործական առաքելությունը, սուրբ խորհուրդներն ու նվիրապետական համակարգը, վախճանաբանական ուղղափառ ուսմունքը եւ այլն: Հիմնականում հենց այս գաղափարներն են, որ որդեգրել ու զարգացրել են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից աղանդները:Գնոստիկյան ամբողջ խայտաբղետ շարժումը բաժանվում է երկու խմբի` անանուն գնոստիկություն եւ գնոստիկյան դպրոցներ: Անանուն գնոստիկությունը կոչվել է նաեւ բուն գնոստիկություն, նախաշականություն (օձապաշտություն) կամ օֆիտականություն: Գնոստիկյան այս հոսանքներից մեկը կապվում է Գործք Առաքելոցի 8-րդ գլխում հիշատակված Սիմոն մոգի անվան հետ, որը, հնագույն աղբյուրների համաձայն, համարվում է բոլոր հերետիկոսությունների հայրը: Անանուն գնոստիկության կարեւորագույն հատկանիշներից մեկն այն է, որ նրանում ընդգրկված աղանդները հիմնադիրներ, մարգարեներ կամ փիլիսոփաներ չունեին, որոնց անունով կոչվեին: Գնոստիցիզմը քրիստոնեության համար առավել վտանգավոր դարձավ, երբ հելլենական գաղափարների ազդեցությամբ ձեւավորվեցին գնոստիկյան դպրոցները: Գնոստիկյան դպրոցների հիմնադիրներ էին Մենանդրոսը, Սատուրնինոսը, Բասիլիդեսը, Վալենտինը, Կարպոկրատեսը եւ Եպիփանը (Էպիփանես): Գնոստիկների մեջ առանձնահատուկ տեղ էր գրավում Մարկիոնը, որին Նախնի Եկեղեցին համարում էր իր ամենավտանգավոր հակառակորդը, եւ որին եկեղեցու հայրերից Պոլիկարպոս Զմյուռնիացին անվանել է ՙսատանայի անդրանիկ որդի՚: Գնոստիկության գլխավոր վտանգն այն էր, որ դրսից ներխուժելով քրիստոնեության մեջ` ներսից քայքայում էր այն: Գնոստիկները ցանկանում էին հիմնել համաշխարհային կրոն եւ այդ նպատակին հասնելու համար զանգվածաբար քրիստոնեական համայնքների մեջ էին նետում իրենց գաղափարները մատչելի օրհներգ-վիպերգությունների, պարականոն ավետարանների, առաքյալների գործերի եւ հայտնությունների տեսքով` դրանց վերագրելով աստվածային ծագում (գրեթե նույն կերպ են վարվում նաեւ ժամանակակից աղանդավորները, որոնք իրենց ՙհայտնութենական՚ եւ ՙաստվածատուր՚ գաղափարները տարածելու համար լայնորեն օգտագործում են մերօրյա տպագրական եւ լրատվական բոլոր միջոցները): Թեպետ նրանք քրիստոնյաներին ներկայանում էին իբրեւ յուրայիններ, սակայն իրենց համարում էին ընտրյալներ եւ միակ փրկվողներ (նույնն է պարագան մերօրյա աղանդավորների կեցվածքում): Գնոստիկյան վտանգը վերացնելու համար քրիստոնեական եկեղեցին ամբողջ թափով անցավ պայքարի. բուռն կերպով զարգացավ եկեղեցական գրականությունը, վերջնականապես հստակեցվեց Սուրբ Գրքի կանոնը, սկսեցին ձեւավորվել աստվածաբանական դպրոցները: Գնոստիկների դեմ աշխատություններ գրեցին եկեղեցու այնպիսի նշանավոր հայրեր, ինչպիսիք են Տերտուղիանոսը, Իրենիոսը, Հիպպոլիտոս Բոստրացին, Հուլիոս Աֆրիկանոսը, Կղեմես Ալեքսանդրացին եւ Որոգինեսը: Շուրջ երեք դար տեւած պայքարից քրիստոնեությունը կարողացավ հաղթող դուրս գալ եւ վերջնականապես ձեւավորվել իբրեւ համաշխարհային կրոն:

Copyright © 2005 168 Hours Weekly. All rights reserved.
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 09 Jul 07, 19:17   #2 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Իմիջիայլոց, սա իմ հեղինակած հոդվածներից մեկն է: Ուսումնասիրելով հնագույն այս աղանդը` կարելի է համոզվել, որ իրոք դավանական առումով ժամանակակից աղանդները գրեթե նորոություն չեն առաջադրում: Նորությունը պարզապես արդի ժամանակի տեխնոլոգիաների գործածմամբ մեթոդներն են:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 10 Jul 07, 00:09   #3 (permalink)
VIP
VIP Club
Муза Воина's Avatar
Join Date: Dec 2006
Posts: 748
Rep Power: 18 Муза Воина is on a distinguished road
чем жевы объясните неугасаемый интерес к гностикам, Монк? должна признаться, что очень люблю Фому...
 
__________________
ГАРЕГИН НЖДЕ - FOREVER.
остальное - преходящее...
Муза Воина is offline  
Reply With Quote
Old 11 Jul 07, 19:43   #4 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Re: Գնոստիցիզմ

Quote:
Originally Posted by Муза Воина View Post
чем жевы объясните неугасаемый интерес к гностикам, Монк? должна признаться, что очень люблю Фому...
Նար ջան, Դուք ում հետաքրության մասին եք հարցնում? Իմ, թե ընդհանրապես շատերի կողմից գնոտիկների նկատմամբ եղած հետաքրության մասին է խոսքը? Եվ այդ որ Ֆոմային (Թովմաս) եք այդքան սիրում?
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 16 Jul 07, 21:55   #5 (permalink)
VIP
VIP Club
Муза Воина's Avatar
Join Date: Dec 2006
Posts: 748
Rep Power: 18 Муза Воина is on a distinguished road
Ответ: Գնոստիցիզմ

Монк джан, я вообще об интересе к гностикам, в том числе и к вашему и к моему. я имела ввиду того самого Фому- Товмаса, автора неканонического евангелия
 
__________________
ГАРЕГИН НЖДЕ - FOREVER.
остальное - преходящее...
Муза Воина is offline  
Reply With Quote
Old 19 Jul 07, 11:22   #6 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Re: Ответ: Գնոստիցիզմ

Quote:
Originally Posted by Муза Воина View Post
Монк джан, я вообще об интересе к гностикам, в том числе и к вашему и к моему. я имела ввиду того самого Фому- Товмаса, автора неканонического евангелия
Եթե ասեմ, թե գնոստկների նկատմամբ հետաքրքրությունն իմ նախասիրությունների առանքն է կազմում, մի քիչ սուտ կլինի: Սակայն իբրև հոգևորական ես պարտավոր եմ իմանալ Եկեղեցու պատմությունն ու դրան առչնվող խնդիրների մասին էլ պատկերացում ունենալ: Իսկ եթե այսօր մենք կանգնած ենք աղանդների մարտահրեվերի առաջ, պիտի կարողանանք ճանաչել դրանք ըստ էության: Ծանոթանալով դրանց պատմությանն ու դավանանքին և արդեն ծանոթ լինելով նախորդ նախադեպերին, կարելի է տեսնել, որ խորքի մեջ մենք առնչվում են նույն երևույթի հետ, ինչին մեր հայրերը: Տարբերությունը զուտ ձևի մեջ է, բայց ոչ բովանդակության: Այս խնդիրն արդյունավետ լուծելու համար մենք պիտի ճանաչենք այն հնարավորինս բազմակողմանիորեն: Հոդվածիս նպատակը պարզապես ժամանակակից աղանդների տարածած գաղափարների ակունքը ցույց տալն է:
Իսկ Ձեր հետաքրության պատճառը թերևս Դուք ինձնից ավելի լավ պիտի պատկերացնեք: Ինպես նաև Թովմասի պարականոն ավետարանի նկատմամբ ունեցած Ձեր համակրանքի պատճառը:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 19 Jul 07, 19:11   #7 (permalink)
VIP
VIP Club
Муза Воина's Avatar
Join Date: Dec 2006
Posts: 748
Rep Power: 18 Муза Воина is on a distinguished road
Re: Գնոստիցիզմ

что сказать, Монк джан? если грешна, пусть мои глаза откроются по воле Божией, а не по человеческой воле
 
__________________
ГАРЕГИН НЖДЕ - FOREVER.
остальное - преходящее...
Муза Воина is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 23:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60