VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Religion For Armenians Christianity is like skin color, it can’t be changed or thrown off. |
Շարականներ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
17 Dec 07, 21:56 | #1 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18
|
Շարականներ
Եկեք այստեղ խոսենք շարականների մասին։
Վիքիփեդիայում քիչ բան կա գրված շարականների մասին, գրվածն էլ փոքր–ինչ հակասական է։ http://hy.wikipedia.org/wiki/%D5%87%...AF%D5%A1%D5%B6 Օրինակ՝ ըստ Վիքիփեդիայի՝ շարականը միջնադարյան հոգևոր երգ է, օրհներգություն։ Սակայն այնուհետև ասվում է, որ շարականներ են գրել Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և Մովսես Խորենացին, իսկ նրանք, ինչպես հայտնի է, միջնադարում չեն ապրել։ Ուրեմն եկեք պարզաբանենք (մեծ հույսեր կապելով հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հետ ։) ). 1. Ի՞նչ է շարականը։ 2. Ո՞րն է «շարական» բառի ստուգաբանությունը։ 3. Ո՞ր ժամանակներից են շարականները երգվում Հայաստանյայց Եկեղեցում։ 4. Արդյո՞ք շարականները հատուկ են միայն Հայաստանյայց Եկեղեցուն։ 5. Կա՞ն արդյոք թարգմանված շարականներ։ 6. Ո՞րն է մեզ հասած ամենահին շարականը։ 7. Ո՞րտեղ է կարելի գտնել շարականների բառերը (շատ արդիական հարց է. համացանցում չգտա ոչ մի շարականի խոսքեր հայերեն, միայն մի տեղ կար ռուսերեն թարգմանություն)։ Իմիջիայլոց, այտեղ կարող եք ձրի բեռնել և լսել շարականներ անգլիական «Հիլիարդ» քառյակի կատարմամբ (ինչպես փաստում է կայքէջը, ձայնագրությունները կատարված են Սաղմոսավանքում). http://www.vem.am/?go=projects/recording/hiliard_rec Եվս մեկ անվճար հղում. http://www.annamayilyan.com/audio/5.mp3 Ինձ շատ դուր եկավ, բայց, ցավոք, բառերի մեծ մասը չեմ հասկանում 8. Համացանցում որտե՞ղ կարելի է գտնել անվճար բեռնման ենթակա շարականներ Հույս ունեմ, որ թեման հետաքրքիր կլինի շատերին։ |
|
25 Dec 07, 21:51 | #3 (permalink) |
VIP VIP Club
Join Date: Dec 2006
Posts: 748
Rep Power: 18
|
Ответ: Շարականներ
http://www.komitas.am/rus/list_works.htm
ворош шараканнер мшакел э мецн Комитасэ. Чгитем, те айсор ов э ергум Екехецум, сакайн 2000 твин лсел ем шараканнер Храчуи анунов рокер ахчканиц. Грачуин хатук еражштакан крдутйун уни, ев катарум ер эст канони - цавок, чгитем, те вортех э на айсор - кап корцрель эм бемиц щараканнер э катарум Анна Маилян@ сакайн чгитем ардйок на ЛУсине Загаряни нман хаматехум э ашхархик елуйтнеры патараги хет те воч |
__________________
ГАРЕГИН НЖДЕ - FOREVER. остальное - преходящее... |
|
|
27 Dec 07, 18:56 | #4 (permalink) | |
Persona grata VIP Club
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18
|
Re: Ответ: Շարականներ
Quote:
|
|
|
13 Jan 08, 04:36 | #5 (permalink) |
Persona grata Join Date: Jan 2008
Posts: 2
Rep Power: 0
|
Re: Շարականներ
Բարեւ։ Նոր գտայ այս կայքը։ Ձեր հարցումներուն համար՝ այցելեցէք akn-chant.org կայքը։ Հայերէն յօդուածները դեռ անկատար են, բայց բաւական տեղեկութիւն կրնաք գտնել։ Յետոյ սիրով կը ջանամ պատասխանել ձեր հարցումներուն։
|
|
29 Jan 08, 01:29 | #6 (permalink) | ||
Persona grata VIP Club
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18
|
Re: Շարականներ
Quote:
Quote:
Արդյո՞ք սա նշանակում է, որ «ծածկագրված լեզվի» (codified language) օգտագործումը դարձնում է շարականները միանման և այլևս հնարավոր չէ տարբերակել նրանց ոճը, իսկ ոճից էլ՝ ստեղծման ժամանակաշրջանը։ Այս նախադասության տրամաբանությունը չեմ կարողանում ըմբռնել։ Խնդրում եմ՝ բացատրեք։ Ձեր կայքում իմ հարցերի մեծ մասի պատասխանները, ցավոք, չկան։ Օրինակ՝ ո՞րն է «շարական» բառի ստուգաբանությունը (etymology)։ Հավանաբար, «շարել» բառից է, բայց ի՞նչը շարել. պարզապես բառերի շարա՞ն է... Հետո, շարականների թարգմանության մասին։ Երևի, շարականները միայն հայերեն են կատարվում (և, ընդհանրապես, հոգևոր երգեցողությունները Հայ Առաքելական Եկեղեցու, Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների չեն թարգմանվում այլ լեզուների)։ Հարցնում եմ՝ համեմատելու համար. օրինակ՝ բողոքական եկեղեցիներում միևնույն երգը կարող է թարգմանվել և երգվել տարբեր լեզուներով։ Դուք որևէ տեղեկություն ունե՞ք այս մասին։ Շնորհակալություն՝ հարցերին պատասխանելու Ձեր պատրաստակամության համար։ |
||
|
31 Jan 08, 21:04 | #7 (permalink) | |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
Ответ: Շարականներ
Հրաշալի թեմա եք բացել, հարգելի revelation:
Կներեք, որ զբաղվածությանս և առողջական խնդիրների պատճառով ուշ եմ արձագանքում, և հիմա էլ ի վիճակի չեմ երկար ծավալվելու: Quote:
1. Ստուգաբանությունը` շար-ական, այսինքն` թանկագին քարերի շարք: Հոգևոր աղոթական երգը խորհրդանշորեն նույնացված է թանկագին քարերի` ակների հետ: Մշակութային եզրաբանության մեջ նմանատիպ կիրառություն ունի նաև «գոհար» բառը: 2. Հայաստանյայց Եկեղեցում շարականները կատարվում են ոսկեդարյան գրաբարով: Հասկանում եմ, որ պատասխաններս շատ լակոնիկ են, իսկ թեման էլ շատ ընդգրկուն է:Հետագայում այլ հարցերի դեպքում կփորձենք հնարավորինս ծավալուն անդրադառնալ: |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
||
|
|