![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Aзербайджан врет... |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#14 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Aзербайджан врет...
Ալիեւը կրկին խոսում է «Իրեւանի խանության» եւ իրենց մյուս «պատմական հողերի» մասին ...
Իլհամ Ալիեւը ադրբեջանցի ժողովրդին ուղերձ է հղում «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա» եւ Նոր տարվա կապակցությամբ... 02.01.2011 Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսել է «Իրեւանի խանության», «Զանգեզուրի մահալի» եւ իրենց մյուս «պատմական հողերի մասին»: «Հայ - ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը մեզ համար ամենագլխավոր խնդիրն է, ամենամեծ հիմնահարցը», - հայտարարել է Ալիեւը` վստահեցնելով. - «Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»: «Իր կողմից Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցը լուծվի մոտ ժամանակներս: Որպեսզի վերականգնվի մեր երկրի` միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը», - ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված ուղերձում: «Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անպայման տեղի ունենա: Ադրբեջանը երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ, երբեք համաձայնություն չի տա բուն մեր հողի վրա` Լեռնային Ղարաբաղում հայկական երկրորդ պետության ստեղծմանը», - հայտարարել է Ալիեւը եւ հավելել. - «Բոլորս լավ գիտենք, որ ներկայիս Հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա: Իրեւանի խանությունը, Զանգեզուրի մահալը, այլ տարածաշրջաններ մեր պատմական հողերն են»: Նա հերթական անգամ պնդել է, թե Ղարաբաղյան խնդրի լուծման միակ տարբերակը Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի տրամադրումն է: Իր ուղերձի` Ադրբեջանի պետական դրոշին նվիրված հատվածում Ալիեւը հայտարարել է. - «Մեր դրոշը պետք է ծածանվի եւ ծածանվելու է այսօր օկուպացման տակ գտնվող հողերի վրա: Մեր ազգային դրոշը պետք է ծածանվի եւ ծածանվելու է Շուշիի, Խանքենդիի (Ստեփանակերտ) վրա: Մենք բոլորս պետք է մոտեցնենք այդ օրը, մենք բոլորս կհասնենք այդ օրվան: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում իր ելույթում հակադարձելով Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. - «Ադրբեջանը եվրոպական մայրցամաքում ինձ հայտնի միակ երկիրն է, որը հպարտությամբ է խոսում իր ռազմական բյուջեի բազմապատկման մասին: Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլեւ իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում եւ ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից: Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով: Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի պաշտոնյաները որեւէ առիթ բաց չեն թողնում ասելու, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը գտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» վրա: |
__________________
bleib mal cool... ![]() |
|
![]() |
![]() |
Tags |
врет |
|
|
|