Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Community Press here to open menubar...


Notices

Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

 
 

Политические Новости Армении

LinkBack Thread Tools Display Modes
Prev Previous Post   Next Post Next
Old 30 Mar 10, 18:13   #34 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 20 ХичКОК is on a distinguished road
Re: Политические Новости Армении

«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններին և Հայ ազգային կոնգրեսին` ձևավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն Կլոր սեղանի ձևաչափով` Արցախի և hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան։

Այսօր տարածած հայտարարությունում «Ժառանգությունը» նշում է, որ բովանդակ հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումների և առկա սպառնալիքների առնչությամբ, կուսակցությունը ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի և Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբևէ եղել է 1993-ից ի վեր։

«Այս պայմաններում Արցախի և hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան` «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին և կոալիցիոն կուսակցություններին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, մինչև ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձևավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձևաչափով, որում կընդգրկվեն նշյալ 3 ընդդիմադիր և 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը։ Կլոր սեղանը առաջարկում ենք ձևավորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները և առանց նախապայմանների գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերում։ Սա կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման և համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպեսև` խթանել ժողովրդավարական բարեփոխումները»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

«Ժառանգությունը» նշում է, որ Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը` ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական և հոգևոր ձևաչափի կայացման ուղղությամբ, որն ի վերջո կընդգրկի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ինչպեսև Սփյուռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու և մյուս հիմնական հարանվանումների ներկայացուցիչներին։ Նմանատիպ առաջարկով «Ժառանգությունը» պատրաստվում է պաշտոնապես դիմել նաև վերը նշված ազգային միավորներին։

Առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես կդիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջնորդներին` քննարկելու այս առաջարկը և վերոնշյալ շրջանակներին ներգրավելու հարցը։
 
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина.
ХичКОК is offline  
Reply With Quote
 


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 00:50.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60