![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Hayastan@ qandoxner@ |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#11 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Aug 2009
Posts: 45
Rep Power: 0
![]() |
Re: Hayastan@ qandoxner@
Ձերբակալություն Վանաձորում
[ 2009/10/18 | 16:57 ] քրեական ![]() Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին և կոմիտեի ևս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։ ![]() Նրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվաձներին ստորագրության և քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։ ![]() Ինչպես նախորդ շրջանում կանխորոշել էին հայ-թուրքական արձանագրությունները դատապարտող քաղաքական ուժեր, վերլուծաբաններ, քաղաքագետներ և միջազգային իրավունքի մասնագետներ, մենք կանգնած ենք այնպիսի իրողությունների նախաշեմին, երբ դատապարտվելու և կասեցվելու են հայկական կողմի բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վիրավորել Թուրքիային և թուրք ժողովրդին։ Շուտով սկսվելու են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, բոլոր գիտական հաստատությունների վերափոխումները, վերջիններիս գործառույթների խմբագրումները, շարունակվելու են նմանօրինակ ձերբակալությունները, հիմնվելու են թուրքասիրական և հայկական շրջանակներում Թուրքիայի նկատմամբ մոլեգին սեր առաջացնող մի շարք կազմակերպություններ. այդ են պահանջում արձանագրություններում ամրագրված դրույթները, և հայ պատվախնդիր ու ազգանվեր երիտասարդների ձերբակալությունները այս գործողությունների առաջին մունետիկներն են։ Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երևույթները և սթափության կոչ անում ՀՀ իշխանություններին։ Ազգային նոր պահպանողական շարժման լրատվական բաժին |
__________________
6 . Не давайте святыни псам и не бросайте жемчуга вашего перед свиньями, чтобы они не попрали его ногами своими и, обратившись, не растерзали вас. От Матфея |
|
![]() |
![]() |
|
|
|