![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Diaspora News and events in Armenian and other diasporas. |
Пишем на Армянском, кто умеет писать и читать на Армянском? |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#20 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 45
Posts: 728
Rep Power: 20
![]() |
Ես իմ գրառումներն անելու եմ հիմնականում հայերենով, բացառությամբ այն դեպքերի, երբ զրուցակիցներս չեն հասկանա հայերեն: Գիտեմ, որ ռուսերեն չգրելով` շատերի համար անհասկանալի կլինեմ: Սակայն այդ հարցում հանգիստ եմ, քանի որ ֆորում եմ մտել իբրև հոգևորական, իսկ մեկ այլ հոգևորական` Հայր Ղևոնդը, արդեն իսկ հրաշալիորեն լուծում է ռուսերենով հոգևորականի հետ շփման խնդիրը, ուստի ես կգրեմ հայերեն: Մի երկու անգամ նկատեցի, որ հայերեն գրածներս թարգմանության կարիք էին զգում, ինչն իմ փոխարեն արեցին ուրիշ մարդիկ: Շնորհակալ եմ սիրալիրության համար:
Սակայն նման հարցերում չէի ուզենա նեղություն պատճառել, քանի որ ռուսերենից առանձնապես խնդիրներ չունեմ (վերջիվերջո արցախցի եմ, իսկ որ արցախցին է դժվարանաում ռուսերենից? ), ուստի նկատելուս պես հենց ինքս էլ կթարգմանեմ: Գուցե կարծիքս լսելու կարիքը ոչ ոք չի զգում, սակայն անձամբ ես համարում եմ, որ իբրև հայ բոլորս պիտի աշխատենք հայերեն գրել: Եթե լավ չգիտենք հայերեն, գուցե սա ևս առիթ կլինի, որ առավել հարազատորեն տիրապետենք մեր մայրենի լեզվին: Գոնե ես չեմ նկատել, որ, օրինակ ռուսները, ուրիշներին հասկանալի լինելու համար ուրիշ լեզվով (թեկուզ անգլերեն) գրեն: |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
|