VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
Եհովայի վկան` Ս. Էջմիածնում |
LinkBack | Thread Tools | Display Modes |
25 May 07, 20:30 | #1 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
Եհովայի վկան` Ս. Էջմիածնում
Երեկ առավոտյան բավական տհաճ միջադեպ գրանցվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. միջին տարիքի մի տղամարդ անսպասելիորեն բարձրացավ Մայր Տաճարի Ավագ խորան և սկսեց ցիրուցան անել Ս. Սեղանի վրայի սրբությունները: Տաճարում ներկա մեր հոգևորականներին հաջողվեց իջեցնել նրան , բայց մինչ փորձում էին պարզել նրա արարքի դրդապատճառները, վերջինս օգտվեց ստեղծված խառն իրավիճակից ու փախավ: Բայց նրան արդեն ճանաչել էին թե հոգևորականները և թե հավատացյալներից: Շրջակա գյուղերից մեկի բնակիչ էր և պատկանում էր Եհովայի վկաներ աղանդին: Ներկայումս ձերբակալված է: Մի քանի օր առաջ տեսել էինք այդ երիտասարդին, որ անընդհատ պտտվում էր Տաճարի շուրջը: Իմացանք, որ դրանով նա ուզում է նմանվել Երիքովի շուրջը 7 օր պտտվող իսրայելացիներին, որոնց այդ արարքի 7-րդ օրը Երիքովի պարիսպները քանդվեցին: Եհովայի վկան, տեսնելով, որ Եհովան չի պատրաստվում քանդել Ս. Էջմիածինը, որոշել էր յոլա գնալ առանց Եհովայի օգնության: ԶԼՄ-ները կատարվածը որակել են սրբապղծություն և վանդալիզմ:
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
26 May 07, 14:47 | #2 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18
|
ՓԱԽԱԾ ՍՐԲԱՊԻՂԾԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Քրիստոնեական հանդուրժողականությունը, որ ուղղակի բանական էակի հատկանիշներից է, նաեւ ամենեւին էլ հատուկ չէ արտաքուստ բարեսեր, իրականում մարտնչողների խմբավորման` ՙԵհովայի վկաներ՚ կոչված աղանդի ներկայացուցիչներին: Նրանց չբավարարեց իրենց գործունեության բավական լայն դաշտը, հասան Մայր տաճարի խորան, ճիշտ է, ոչ բոլորը` նրանցից միայն մեկը, սակայն հազիվ թե դրսեւորած ատելությունը սրբապղծություն իրականացրած անձին ներարկված լինի միայն աղանդի ՙբարձրաստիճանների՚ կողմից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 24-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ խորանի վրա է բարձրացել մի մարդ ու սկսել դեսուդեն նետել այն ամենը, ինչ դրված է եղել սուրբ սեղանի վրա: Հոգեւորականներն, իհարկե, կասեցրել են խուլիգանությունը: Սրբապիղծը հասցրել է փախչել, սակայն նույն օրվա երեկոյան արդեն ձերբակալվել է: Բացահայտվել է անձի ինքնությունը, նա Էջմիածնի հարակից գյուղերից մեկում բնակվող ՙԵհովայի վկաներ՚ աղանդի ներկայացուցիչ է, անուն-ազգանունը, որոշ նկատառումներով, դեռեւս չի հրապարակվում: Սակայն արդեն փաստվել է, որ պատահարի հեղինակը գտնվում է հոգեբանական անհավասարակշիռ վիճակում: Հայ առաքելական եկեղեցին կատարվածի հստակ գնահատականն ունի. ՙԱյն, ինչ կատարվեց Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, չեմ կարող այլ կերպ որակվել, քան սրբապղծություն: Նմանօրինակ երեւույթներ Հայաստանի վանքերում ու եկեղեցիներում արձանագրվել են տարբեր ժամանակահատվածներում, երբ տարբեր աղանդավորական խմբերի պատկանող անձինք փորձել են քարոզչություն իրականացնել հենց եկեղեցու ներսում կամ պարզապես իրենց սրբապիղծ արարքներով անարգել են հայոց եկեղեցին՚, ՙԱզգ՚-ի հետ զրույցում փաստեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Մայիսի 24-ի առավոտյան Մայր տաճարում պատահածը եզակի չէ իր որակով, սակայն տարբեր է բովանդակությամբ մինչ այս դրսեւորված նմանօրինակ դեպքերից ու եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամենքս տարբեր աղանդավորական խմբերի եւ կազմակերպությունների քայքայիչ գործնեության մասին մտածելու եւ համապատասխան հետեւություններ անելու խնդիր ունենք: Ի վերջո եկեղեցին բոլորի առջեւ բաց է, որովհետեւ ճանապարհ է դեպի ճշմարտություն եւ Աստված, ու կատարվածի կրկնությունը կանխելու այլ կերպ պետք է գտնվի. ՙԱյն, ինչ կատարվեց, հանկարծակի էր ու անսպասելի: Եկեղեցին իր գործունեությունը իրականացնում է արդյունավետ եւ ավելին պիտի անի, բայց սա չեմ կարող նկատել որպես եկեղեցու քարոզչության թերացում՚, կարծիք հայտնեց տեր Վահրամը, հավելելով, որ Մայր աթոռը դեպքի առնչությամբ արդեն դիմել է իրավապահ մարմիններին: ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ http://azg.am/?lang=AM&num=2007052614 |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
26 May 07, 19:54 | #5 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Quote:
Փաստացի հոգեկան հիվանդ են սարքում մարդկանց, իսկ ԶԼՄներն փորձում են սովետական հին սկզբունքներով ամեն ինչ բարդել այդ անձի հողեգան անհավասարակշռության վրա , խոսք չասելով այն մասին, որ մարդկանց հոգեկան դատարկությունն ու հուսահատությունն են օգտագործում աղադավորներն, իսկ այդ դատարկության մեղավորներից մեկն Հայաստանյան ԱՊԱՇՆՈՐՀ ու անմակարդակ ԶԼՄներն են։ Եվրոպայում անգամ ամենադեղին թերթում կարելի է եկեղեցական սյունյակ գտնել, իսկ հայաստանյան ԶԼՄներն միայն զբաղված են գովազդ տպելով... |
||
__________________
|
|||
|
|