Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Religion > Armenian Apostolic Church
Blogs Community Press here to open menubar...


Notices

Armenian Apostolic Church About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church

Reply
 

Архиепископ Кентерберийский в Армении

LinkBack Thread Tools Display Modes
Old 24 Sep 07, 21:40   #1 (permalink)
Top VIP
VIP Ultra Club
Амиго's Avatar
Join Date: Nov 2006
Posts: 27,662
Rep Power: 46 Амиго is on a distinguished road
Send a message via ICQ to Амиго
Post Архиепископ Кентерберийский в Армении

В Армению прибыл архиепископ Кентерберийский



Визит главы Англиканской церкви архиепископа Кентерберийского Роуана Уильямса в Армению станет поводом "совместно вознести молитву и поразмышлять о сотрудничестве, любви и союзе христианских церквей".

Об этом заявил глава Армянской апостольской церкви католикос Гарегин Второй, приветствуя своего гостя в первопрестольном Святом Эчмиадзине, передает ИТАР-ТАСС.

Этот визит "еще более упрочит дружественные связи наших церквей", заявил глава Армянской апостольской церкви на церемонии встречи. "Наши церкви, имеющие богатое духовно-интеллектуальное наследие, сегодня противостоят многочисленным вызовам в пастырской деятельности, в межцерковных и межконфессиональных отношениях.

Мы стоим перед многочисленными культурными, социальными, экономическими и политическими проблемами, волнующими Церковь, которые нуждаются в совместных решениях, в объединении усилий", - констатировал Гарегин Второй.

Согласно источнику он убежден, что визит архиепископа послужит новым импульсом на пути противодействия этим вызовам. В свою очередь, архиепископ Кентерберийский передал приветствия и молитвы верующих Англиканской церкви. "Между нашими церквами существуют давние связи", - подчеркнул Роуан Уильямс.

Он напомнил об усилиях, которые почти 100 лет назад архиепископ Кентерберийский Рэнделл Дэвидсон предпринимал в поддержку армян, спасавшихся от погромов в Османской империи.

В понедельник католикос и архиепископ Кентерберийский посетят уголовно-исправительное учреждение в городе Абовяне. Они встретятся со священнослужителями и с осужденными.



 
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории.
И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы.
В зрачках у них молнии, гнев, горечь.
Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки.
Г. Нждеh

Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me.
Confundantur et revereantur quaerentes animam meam.
Амиго is offline  
Reply With Quote
Old 26 Sep 07, 23:07   #2 (permalink)
Top VIP
VIP Ultra Club
Амиго's Avatar
Join Date: Nov 2006
Posts: 27,662
Rep Power: 46 Амиго is on a distinguished road
Send a message via ICQ to Амиго
Ответ: Архиепископ Кентерберийский в Армении

Архиепископ Кентерберийский посетит Киликийский Армянский Католикосат



Архиепископ Кентерберийский Роуэн Уильямс (Rowan Williams) посетит в пятницу резиденцию Католикосата Великого Дома Киликийского в ливанском городе Антилиас.

"В ходе визита состоится встреча с глазу на глаз Католикоса Великого Дома Киликийского Арама I и Архиепископа Уильямса, после чего к ним присоединятся представители Киликийского Католикосата и Англиканской Церкви", - сообщили в пресс-канцелярии Католикосата.

Как передает HAYINFO со ссылкой на сообщение «Новости-Армения», вечером Арам I даст обед в честь Архиепископа Кентерберийского.

Между Католикосатом Великого Дома Киликийского и Англиканской Церковью существуют исторические связи. Предшественники Архиепископа Уильямса часто посещали Антилиас. Неоднократные визиты в Архиепископство Кентерберийское наносили и Киликийские Католикосы.

Армянский Католикосат Великого Дома Киликийского был основан в 1446 году. С 1930 года Католикосат обосновался в Антилиасе (Ливан), где находится и поныне.
 
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории.
И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы.
В зрачках у них молнии, гнев, горечь.
Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки.
Г. Нждеh

Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me.
Confundantur et revereantur quaerentes animam meam.
Амиго is offline  
Reply With Quote
Old 26 Sep 07, 23:08   #3 (permalink)
Top VIP
VIP Ultra Club
Амиго's Avatar
Join Date: Nov 2006
Posts: 27,662
Rep Power: 46 Амиго is on a distinguished road
Send a message via ICQ to Амиго
Архиепископ Кентерберийский в Армении

А мне интересно с чего вдруг такой визит?
Хотят установить отношения между 2 церквями или какой то другой интерес?=)
 
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории.
И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы.
В зрачках у них молнии, гнев, горечь.
Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки.
Г. Нждеh

Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me.
Confundantur et revereantur quaerentes animam meam.
Амиго is offline  
Reply With Quote
Old 26 Sep 07, 23:55   #4 (permalink)
Исихастка
VIP Extra Club
Candle In The Wind's Avatar
Join Date: Feb 2007
Posts: 1,687
Rep Power: 19 Candle In The Wind is on a distinguished road
Send a message via ICQ to Candle In The Wind Send a message via Skype™ to Candle In The Wind
Ответ: Архиепископ Кентерберийский в Армении

Quote:
Originally Posted by Амиго View Post
А мне интересно с чего вдруг такой визит?
Хотят установить отношения между 2 церквями или какой то другой интерес?=)
Думаю, эта всеобщая тенденция...Все Церкви/религии что-то активно обсуждают, размышляют об экуменизме... Сколько раз уже в мире проводились общие богослужения, готовятся всякие проекты по диалогу Просто люди в 20 веке поняли, что можно, оказывается, друг с другом не только воевать, но еще и РАЗГОВАРИВАТЬ Наконец-то дошло, как до верблюда...
 
__________________
Я четырех начал лишен, не подчинен движенью сфер,
Мне чужды запад и восток, моря и горы - я ничей

Джалаладдин Руми
Candle In The Wind is offline  
Reply With Quote
Old 27 Sep 07, 18:05   #5 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Պատասխանը: Архиепископ Кентерберийский в Армении

Քանի որ թեման բացված է, տեղադրում եմ Քնեթրբերիի Արքեպիսկոպոսի Հայաստան այցի որոշ լուսանկարներ: Եթե ժամանակ ունեցա, կտեղադրեմ նաև Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հիմնական հաղորդագրությունները, որով հետաքրքրվողներն ավելի մանրամասն կիմանան այցի հանգամանքները:


Name:  22-Archbishop of Centerbery 2.jpg
Views: 361
Size:  30.8 KB
Name:  22-Archbishop of Centerbery 4.jpg
Views: 329
Size:  28.7 KB
Name:  23-liturgy 2.jpg
Views: 395
Size:  27.3 KB
Name:  25-1.jpg
Views: 373
Size:  27.2 KB
Name:  25-2.jpg
Views: 398
Size:  29.5 KB
Name:  25-2-1.jpg
Views: 581
Size:  28.5 KB
Name:  25-2-2.jpg
Views: 472
Size:  30.3 KB
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 27 Sep 07, 18:06   #6 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Պատասխանը: Архиепископ Кентерберийский в Армении

...
Attached Images
  
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Old 27 Sep 07, 18:59   #7 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Պատասխանը: Архиепископ Кентерберийский в Армении

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 1) 517 128/125
Հեռատիպ: (374 1) 517 125
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 23, 2007թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը


Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը:
Ուշ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ դիմավորեց Քենթրբերիի Արքեպիսկոպոսին և նրան ուղեկից շքախմբին: Միածնաէջ տաճարի զանգերի ղողանջների ներքո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև, եկեղեցականների սաղմոսերգությունից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Քենթրբերրի Արքեպիսկոպոսը կատարեցին աղոթքի արարողություն:
Ապա ՙԷջ Միածինն ի Հօրէ՚ շարականի երգեցողության ներքո թափորն ուղղվեց դեպի Վեհարան: Վեհարանի Գահասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և երկու Հովվապետերի խոսքերի փոխանակում:
Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, պաշտոնեության, ինչպես նաև Հայ Եկեղեցու հավատացյալների Հայոց Հայրապետը ողջունեց Նորին Սրբազնության պաշտոնական այցելությունը Հայաստան և Ամենայն Հայոց հոգևոր կենտրոն: Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշեց եղբայրական հյուրընկալության անմոռաց պահերը, որ ապրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորություն պաշտոնական այցի ժամանակ, և Լույսի երեկոյան արարողությունը Անգլիկան Եկեղեցու հոգևոր կենտրոն Քենթրբերիի Մայր Տաճարում:
ՙ...Ձեր այցելության օրերին Մենք առիթը կունենանք միասնաբար աղոթելու և խորհելու Քրիստոնեական Եկեղեցիների համագործակցության, սիրո և միության մասին, և ավելի ամրապնդելու Հայ և Անգլիկան Եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը:
Ամենակալ Տերը կրկին անգամ օրհնում է Մեր եղբայրությունն այսօր, Քրիստոսի սիրո այդ լույսով կրկին ջերմացնում Մեր հոգիները` լույս, որ այս անգամ վառվում է Հայ ժողովրդի 1700-ամյա դարձը խորհրդանշող Լուսավորչի Անմար Կանթեղից՚ , - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Անդրադառնալով մեր իրականությանը` Նորին Սրբությունը նշեց, որ հոգեմտավոր հարուստ ժառանգություն ունեցող Մեր Եկեղեցիները բազմաթիվ մարտահրավերներ են դիմագրավում հովվական կյանքում, միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններում: ՙԿանգնած ենք Եկեղեցուն հուզող արդիականության բազմաթիվ մշակութային, հասարակական, տնտեսական և քաղաքական խնդիրների առջև, որոնք կարիք ունեն միասնական ջանքերով համատեղ լուծման: Վստահ ենք, որ Ձերդ Սրբազնության այցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածին մի նոր խթան կհանդիսանա վերոհիշյալ մարտահրավերները դիմագրավելու ճանապարհին Մեր երկու եկեղեցիների համար՚, - ընդգծեց Հայոց Հովվապետը:
ՙՄենք մեծ ուրախությամբ ենք ժամանել այս սրբավայր, որը շատ երկար էինք փափագում այցելել: Մենք գիտենք, որ սա Հայոց Եկեղեցու սիրտն ու ծննդավայրն է, աղբյուրն է այս ժողովրդի քրիստոնեական կյանքի՚,-ասաց Քենթրբերիի Արքեպիսկոպոսը` անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրման պատմությանը, Սուրբ Գրիգորի տեսիլքին, դարերի ընթացքին քրիստոնեական վկայությանն ու ժողովրդի քաջարի մարտիրոսությանը: ՙՍա այն ժաղովուրդն է, որ կրկին ու կրկին կոչված էր կրելու Քրիստոսի խաչը: Եվ մենք, հավաքվելով այստեղ, պատվում ենք այդ վկայությունը և գոհություն ենք հայտնում Հայր Աստծուն Քրիստոսի շնորհների համար, որ հայտնվեցին այս Եկեղեցու և ազգի կյանքում՚, - նշեց Ռոուան Արքեպիսկոպոսն իր խոսքում: Նա անդրադարձավ նաև երկու եկեղեցիների միջև առկա երկար տարիների բարեկամությանը, վերհիշեց նաև շուրջ հարյուր տարի առաջ, Հայոց ցեղասպանության և հալածանքների տարիներին Ռենդել Դեյվիդսոն արքեպիսկոպոսի կողմից գործադրված ճիգ ու ջանքերը:
Նորին Սրբազնությունը հիշեց Ամենայն Հայոց Հայրապետի այցը Անգլիայի Թագավորություն և Մայր Տաճարում խոսված քարոզը: Անգլիկան Եկեղեցու պետն իր ուրախությունը հայտնեց նաև Անգլիայում հայ եկեղեցականների շարունակ ուսումնառության առիթով: Վերջում նա վերստին շնորհակալություն հայտնեց եղբայրական հրավերի և ջերմ ընդունելության համար` փոխանցելով Նորին Սրբությանը Անգլիկան Եկեղեցու հավատացյալների ողջույններն ու աղոթքները:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 23, 2007թ.

Քենթրբերիի Արքեպիսկոպոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սբ. Պատարագի


Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Պատարագի սրբազան արարողությանը ներկա գտնվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ ժամանած Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը և նրան ուղեկից անգլիկան հոգևորականները, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամները` գլխավորությամբ ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիայի և ԵՀԽ ատենապետ դոկտոր Ոլտեր Ալթմանի:
Հընթացս Ս. Պատարագի երկու Հովվապետերն իրենց պատգամը հղեցին ներկա գտնվող հոգևորականներին և հավատացյալ ժողովրդին: Ողջույնի իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը Մայր Տաճարում ներկա հավատացյալ հայորդիներին և աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազում ուխտավորներին ներկայացրեց Անգլիկան Եկեղեցու պետին և վերստին ուրախություն հայտնեց նրա այցի առիթով:
ՙԱնգլիկան եկեղեցու հետ Հայ Եկեղեցու հարաբերությունները երկու հարյուր տարիների պատմություն ունեն: Այդ հարաբերություններն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Հայ Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատմության էջերում: 19-րդ դարում էր` Հայ ժողովրդի համար պատմական դժվար ժամանակաշրջանում« երբ Մեր երջանկահիշատակ նախորդների և Քենթրբերիի արքեպիսկոպոսների նամակագրությամբ« Սուրբ Երկրում` Երուսաղեմում« Մեր եկեղեցիների ներկայացուցիչների միջև հարաբերությունների մշակմամբ հիմք դրվեցին Մեր պատմական կապերին: Աղոթքով ենք հիշում Մեր երանաշնորհ հայրերից Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ներսես արք. Վարժապետյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ Մկրտիչ Ա Խրիմյանի, Քենթրբերիի արքեպիսկոպոսներ Նորին Սրբազնություն Դոկ. Թամպբել Թեյթի և Դոկ. Թովմաս Դևիդսոնի անունները« որոնք կանգնած են ակունքներում Մեր հարաբերությունների: Ձեռքբերումների հարուստ պատմություն է բաժանում Մեզ պատմական այս շրջանից՚, - ասաց Հայոց Հայրապետը` նշելով, որ Եկեղեցիների միջև առկա սիրո համագործակցությունն ավելի է ամրապնդվել Հայոց Հայրապետների և Քենթրբերիի արքեպիսկոպոսների փոխադարձ այցելություններով, համատեղ համաձայնագրերի կնքմամբ` նոր հեռանկարներ բացելով համագործակցության ցանկալի ուղում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհություն հայտնեց Տիրոջը, որ երկու Եկեղեցիների հարաբերություններն ի սկզբանէ հիմնված են եղել միմյանց ճանաչելու և ընդունելու« փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ ներկայիս Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու գործունեությանը` նշելով նաև. ՙՀայրապետիս հոգին բերկրանքով է լցված, քանզի միայնակ չենք առաքելության Մեր ճանապարհին: Տիրոջ շնորհներով շարունակում ենք աստվածահաճո բարի գործեր կատարել քույր Եկեղեցիների հետ` պսակելով դրանք բարեկամության նորանոր ձեռքբերումներով և չանտեսելով արդիականության այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացել են Մեր Եկեղեցիների առջև: Գիտակցում ենք, որ երկխոսությամբ սկսված Մեր ուղին տակավին ճանապարհ ունի հարթելու Տիրոջով, զորավիգ կանգնելով միմյանց դժվարության պահին, միմյանց հետ կիսելով Մեր հարուստ և հնամենի հոգևոր փորձառությունն ու մտքի համընդհանուր ժառանգությունը՚: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև միջեկեղեցական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին. ՙՀայ Եկեղեցին տեսիլքով է նայում եկեղեցիների միջև հարաբերությունների զարգացմանը` ավելի զարկ տալու համատեղ կրթական և փոխանակման ծրագրերին, գործակցելու և Մեր համատեղ ձայնը բարձրացնելու ի խնդիր խաղաղության, մարդկային կյանքի բարօրության, մարդու իրավունքների պաշտպանության, արդարության և փոխադարձ հարգանքի հաստատման` ըմբռնումով մոտենալով Մեր տարբերություններին և հարատև աղոթական ջանքերով նպաստելու երկխոսությանն ու վստահության հաստատմանը: Այս առումով կարևորում ենք 2001 թ. Անգլիկան Հաղորդության և Արևելյան Եկեղեցիների միջև սկսված երկխոսությունը, որի առաջին հանդիպումը, նվիրված Քրիստոսաբանական երկկողմ ըմբռնումներին, հաջողությամբ նշանավորվեց` այստեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմամբ: Մենք ջատագովում ենք այս երկխոսության կայուն շարունակությունը և լիահույս ենք, որ այն էլ ավելի կմերձեցնի Մեր Եկեղեցիներն ու ժողովուրդներին Ի փառս Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի՚:
Նորին Սրբությունը ողջունեց նաև ներկայությունը ԵՀԽ Գլխավոր Քարտուղար վեր. դոկտոր Սամուել Կոբիայի` նրա այցը լավ առիթ նկատելով ծանոթանալու Հայոց Եկեղեցուն, հինավուրց հայ մշակույթին, երկրին ու ժողովրդին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսին և համայն Հայ Եկեղեցուն ու Ժողովրդին իր սրտի խոսքն ուղղեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը: Անգլիկան Եկեղեցու Հովվապետը նշեց, որ իրենք երկար են սպասել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի գալու հնարավորությանը և մեծ ուրախություն ու բերկրանք են ապրում` Մայր Աթոռում միասնաբար ներկա գտնվելով Ս. Պատարագին: Նորին Սրբազնություն Ռոուան Վիլյամսն ամենաջերմ զգացումներով հիշեց Հայոց Հայրապետի այցը Մեծ Բրիտանիա և վստահություն հայտնեց երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամական հարաբերությունների ու երկխոսությունների շարունակական ընթացքի և դրանց առավել սերտացման վերաբերյալ: Մեջբերում անելով հընթացս Ս. Պատարագի կատարված ընթերցումից, ուր Պողոս Առաքյալը Քրիստոսի և Եկեղեցու միությունը նմանեցնում է Փեսայի և Հարսի միությանը, Քենթրբերիի Արքեպիսկոպոսն ի մասնավորի ասաց. ՙԱյսօրվա Ավետարանի ընթերցվածի մեջ մենք լսեցինք. ՙԻնչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի՚: Եկեղեցին միացած է Քրիստոսին, ինչպես Հարսը` Փեսային: Դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոս խոստացել է հավերժ հավատարիմ լինել Իր Եկեղեցուն: Դարեր շարունակ քրիստոնյա հայ ժողովուրդը գիտակցել է Հիսուս Քրիստոսի հավատարմությունը Եկեղեցուն: Հայ ժողովուրդն Աստծո այդ ներկայությունն ու հավատարմությունը տեսել է անգամ հալածանքների ու Մեծ Եղեռնի ժամանակ: Եվ հայերի հավատարմությունն առ Աստված և առ Եկեղեցին հաստատագրումն ու առհավատչյան են սուրբգրային այս խոսքի. ՙԻնչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի՚: Մենք երջանիկ ենք` տեսնելով հավատարիմ վկայությունը Ձեր Եկեղեցու և Ժողովրդի: Դա մեզ հիշեցնում է նաև մեկ այլ ճշմարտության մասին`Քրիստոսի և Եկեղեցու միությունը թելադրում է, որ մենք, որպես քրիստոնյաներ, պարտավոր ենք հավատարիմ լինել միմյանց նկատմամբ: Մկրտությամբ Քրիստոս մեզ կապում է թե Իր և թե մեզ միմյանց հետ, ուստի մենք պարտավոր ենք, իբրև քրիստոնյաներ, մեկս մյուսի նկատմամբ եղբայրասիրության մեջ լինել: Մենք հուսով ենք, և նաև վստահ ենք, որ մեր Եկեղեցիների միջև առկա սերն ու եղբայրությունը նշան կլինի ամբողջ աշխարհի համար՚:
Հավարտ իր խոսքի Անգլիկան Եկեղեցու Հովվապետը երախտագիություն արտահայտեց ընդունելության համար. ՙՁերդ Սրբություն, քույրեր և եղբայրներ, մենք խորապես զգացված ենք Ձեր հյուրընկալությամբ: Մենք խոստանում ենք հավատարիմ մնալ Քրիստոսին, որ մեզ կոչել է, և ձեզ բոլորիդ, որպես քույրեր և եղբայրներ: Թող Աստված շենացնի Իր Եկեղեցին, որպեսզի Իր փառքը տեսանելի լինի ողջ աշխարհում: Եվ այս սուրբ վայրում, ուր Միածին Որդին երկիր իջավ և ուր մենք վերանորոգում ենք մեր տեսիլքը, աղոթում ենք, որ Միածին Որդին Իր հետ երկինք բարձրացնի մեզ: Մեր Տիրոջ և Իր Ժողովրդի ներկայությամբ ես նորից արտահայտում եմ երախտագիտությունս և ամենայն բարիք և օրհնություն եմ մաղթում Ձերդ Սրբությանն ու Ձեր ողջ Ժողովրդին՚:
Հավարտ սրբազան արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիային` նշելով, որ սեպտեմբերի 23-28-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվելու է ԵՀԽ Գործադիր կոմիտեի հերթական ժողովը: Այնուհետև իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց դոկտոր Սամուել Կոբիան:
Պատարագի սրբազան արարողությունից հետո երկու Հովվապետերը և պատվարժան հյուրերը եկեղեցականաց հանդիսավոր թափորով ուղղվեցին դեպի Վեհարան:
Սեպտեմբերի 23-ին Անգլիկան Եկեղեցու Հովվապետը կայցելի նաև Նորքի Հայորդյաց տուն:
###

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 24, 2007թ.

Քենթրբերիի Արքեպիսկոպոսի այցը շարունակվում է


Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը երկու Եկեղեցիների հոգևորականների ուղեկցությամբ այցելեցին Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցի: Հովվապետերին Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը ներկայացրեց եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի, համակարգչային լսարանի աշխատանքներին: Հատուկ ուշադրության արժանացավ խուլ և համրերի հետ դասընթացների ծրագիրը, բարձրաստիճան այցելուներին ներկայացվեց հայ իրականության մեջ առաջին անգամ հրապարակված Ժեստերի լեզվի հոգևոր բառարանը և Հայ Եկեղեցու սրբազան պատարագի ժեստերով բացատություններով հանդերձ լազերային տեսասկավառակը:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Քենթրբերիի Արքեպիսկոպոսը այցելեցին Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա եղան Սբ. Կաթողիկե և Զորավոր Սբ. Աստվածածնի եկեղեցիներում:
Նույն օրը Վեհափառ Հայրապետն ու Անգլիկան եկեղեցու պետն այցելեցին ՀՀ ԱՆ ՙԱբովյան՚ քրեակատարողական հիմնարկ: ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, Քրեակատարողական վարչության պետ արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի և ՙԱբովյան՚ ՔԿՀ պետ, գնդապետ Էդիկ Հովհաննիսյանի ուղեկցությամբ երկու Եկեղեցիների պետերը շրջեցին քրեակատարողական հիմնարկում, ծանոթացան ազատազրկվածների կեցության պայմաններին:
Հայոց Հայրապետն ու Քենթրբերիի Արքեպիսկոպոսը հանդիպում ունեցան նաև կալանավայրերում հոգևոր ծառայություն իրականացնող մի շարք հոգևորականների հետ, քննարկեցին նրանց կողմից դատապարտյալներին մատուցվող հոգեխնամությունը:
Նորին Սրբությունն ու Նորին Սրբազնությունը հանդիպեցին նաև ազատազրկվածների հետ, ունեցան առանձնազրույցներ: Հատուկ ուշադրություն ընծայվեց նաև բանտարկյալ անչափահասներին: Բարձրաստիճան եկեղեցականներն այցելեցին անչափահասների դասարաններ, ուր զրուցեցին երիտասարդների հետ: Վեհափառ Հայրապետը հորդորեց նրանց, որպեսզի նոր ճանապարհ ընտրեն իրենց կյանքի համար և, դուրս գալով քրեակատարողական հիմնարկից նոր գիտակցությամբ, նոր ոգով ու աշխարհընկալմամբ, դառնան մեր երկրի արժանավոր քաղաքացիներ: Քենթրբերիի արքեպիսկոպոսն իր հերթին իր օրհնությունը բերեց անչափահասներին:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 24, 2007թ.

Քենթրբերիի Արքեպիսկոպոսն այցելեց Սևանի Վազգենյան դպրանոց


Սեպտեմբերի 24-ին Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը երկու Եկեղեցիների հոգևորականների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց:
Վազգենյան Հոգևոր դպրանոցի սաները դիմավորեցին Անգլիկան եկեղեցու պետին ՙՀրաշափառ՚ շարականի երգեցողությամբ: Այնուհետև դպրանոցի տեսուչ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը ուղեկցեց հյուրերին դպրանոցի հիմնական մասնաշենքի հարկաբաժիններով և ներկայացրեց դպրանոցի հիմնադրման պատմությունը: Պտույտից հետո դպրանոցի հանդիսությունների դահլիճում դր. Ռոուան Վիլիամսին ու նրան ուղեկից հոգևորականներին ողջունեց Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը: ՙՁեր այցը այս ճեմարան վկայում է Հայ և Անգլիկան եկեղեցիների միջև առկա հարաբերությունների որակի մասին: Մեզ համար Ձեր այցը ոչ միայն պատմական ձևավորված հարաբերությունների պատմություն է, այլև արտահայտություն է այն ոգու, որ, ես կարծում եմ, հատուկ է երկու Եկեղեցիներին՚, - ասաց Հայր Սուրբը վերստին ուրախություն հայտնելով Քենթրբերիի արքեպիսկոպոսի այցի համար Սևանի դպրանոց:
Այնուհետև դպրանոցի սաները ներկայացրեցին մի քանի շարականների կատարումներ:
Վերջում Արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսը իր մտորումները փոխանցեց ճեմարանի սաներին: Իր խոսքում նա մասնավորապես ասաց. ՙՈւրախ ենք ձեզ հետ լինել: Հրաշալի երգեցողություն էր: ...Աստվածաբանությունը նման չէ այլ առարկաների: Աստվածաբանությունը ներառում է մեր հոգին, սիրտը և մարմինը` ամենը միասին: Աստվածաբանությունը սերտում ենք ոչ միայն գրքերից, այլև միմյանցից և Եկեղեցու ծառայությունից: Միասին ապրելն ու աղոթելը մաս է կազմում աստվածաբանական մեր կրթության՚: Հովվապետը երիտասարդներին խոսեց հոգևորականի կոչման և դժվարին ծառայության մասին, հորդորեց ունկնդիր լինել Աստծո կանչին և կարողանալ միշտ սովորել իրենց շրջապատող հոգևորական և աշխարհական եղբայրներից:
Հանդիպումից հետո Քենթրբերիի Արքեպիսկոպոսը պատվիրակության ուղեկցությամբ եղավ նաև Սևանի թերակղզու Սբ. Առաքելոց վանքում:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 25, 2007թ.

Վեհափառ Հայրապետն ու Քենթրբերիի Արքեպիսկոպոսն այցելեցին Ծիծեռնակաբերդ


Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսի ու նրան ուղեկից անգլիկան հոգևորականների, ԵՀԽ Գլխավոր քարտուղար դոկտոր Սամուել Կոբիայի, ԵՀԽ ատենապետ դոկտոր Վոլթեր Ալթմանի և ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամների հետ այցելեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:
Նորին Սրբությանն ու բարձրաստիճան հյուրերին Ծիծեռնակաբերդում դիմավորեց ՀՀ ԳԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Երկու Հովվապետերն ու ԵՀԽ նախագահն իրենց ուղեկիցների հետ շրջեցին Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ապա ծաղկեպսակներ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրում:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ կատարեց Հոգեհանգստայան արարողություն: Հավարտ արարողության ի հանգստություն և ի խաղաղություն Ցեղասպանության զոհերի հոգիների աղոթք բարձրացրեցին նաև Անգլիկան Եկեղեցու Հովվապետը և ԵՀԽ ատենապետ վեր. Վոլթեր Ալթմանը:
Արարողությունից հետո Քենթրբերիի Արքեպիսկոպոսը ծառ տնկեց Ցեղասպանության թանգարանի հարևանությամբ:
Նույն օրն երկու Եկեղեցիների պետերն եղան Սբ. Գեղարդի վանքում, ծանոթացան վանքի պատմությանը: Գաղարդավանքում հոգևոր երգերի կատարումներով նաև հանդես եկավ վանքի երգչախումբը:
###



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 26, 2007թ.

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Քենթրբերիի Արքեպիսկոպոսը ստորագրեցին համատեղ հայտարարություն


Սեպտեմբերի 25-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անգլիկան Եկեղեցու պետ Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը ստորագրեցին համատեղ հայտարարություն:
Ստորև ներկայացվում է համատեղ հայտարարության տեքստը:


ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
և Քենթրբերիի Արքեպիսկոպոս
Նորին Սրբազնություն դոկտոր Ռոուան Վիլյամսի
Արքեպիսկոպոսի Հայաստանյայց Եկեղեցի կատարած այցի ավարտին
22-25 սեպտեմբերի 2007թ.


Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն դոկտոր Ռոուան Վիլյամսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով սեպտեմբեր 22-25, 2007թ. պաշտոնական այցելություն տվեց Հայաստանյայց Եկեղեցուն: Արքեպիսկոպոսին ուղեկցում էին Եվրոպայում Ջիբրալթարի եպիսկոպոս և Անգլիկան Հաղորդության-Արևելյան Ուղղափառ միացյալ միջազգային հանձնաժողովի համանախագահ Ջեֆֆրի Ռաուելը և Սալիսբերի եպիսկոպոս Դեյվիդ Ստանքլիֆը: Այս այցը հաջորդեց Նորին Սրբություն Գարեգին Բ-ի 2004 թվականին Անգլիկան Եկեղեցուն տված պաշտոնական այցին: Այս փոխադարձ այցերը հնարավորություն ընձեռեցին ճանաչելու երկու Եկեղեցիների կյանքի և առաքելության առանձնահատկությունները իրենց պատմական և ժամանակակից ենթատեքստերում:
Այցի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Քենթրբերիի Արքեպիսկոպոսը ստորագրեցին հետևյալ համատեղ հայտարարությունը`

ՙՄենք ուրախ ենք, որ Անգլիկան Եկեղեցի (2004թ.) և Հայաստանյայց Եկեղեցի (2007թ.) կատարած փոխադարձ պաշտոնական այցերի առիթով մենք յուրաքանչյուրս, իբրև եղբայրներ, մասնակցել ենք մեր Եկեղեցիների Սուրբ Պատարագներին և ժամանակ ենք անցկացրել մեր եղբայր եպիսկոպոսների, հոգևոր հայրերի և հավատացյալ ժողովրդի հետ աղոթքի և աստվածպաշտության մեջ: Ներկայիս այցը սքանչելի հնարավորություն էր որոշ չափով ծանոթանալու Հայաստանյայց Եկեղեցու կյանքի լրությանը: Վանքեր և ճեմարաններ այցելելուց բացի մենք միասին անձնապես տեսանք Եկեղեցու հովվական ծառայության օրինակներ հայ հասարակության ամենից կարիքավորների շրջանակներում, ներառյալ երիտասարդությանը, որ Եկեղեցու կողմից կազմակերպված հայորդյաց տներում ուսանում և ստանում է նոր հմտություններ, ինչպես նաև ՙԱբովյան՚ քրեակատարողական հիմնարկում իրենց ազատազրկման ժամանակահատվածն անցկացնողներին, ուր հոգևոր հովիվները հոգում են ազատազրկվածների հոգևոր կարիքները: Մենք ոգեշնչվեցինք` տեսնելով քաղաքի արագ զարգացող թաղամասերում կառուցված նոր եկեղեցիները` մեր երկու Եկեղեցիների նոր կյանքի ակնհայտ նշանը:
ՄԵնք քննարկումներ ունեցանք ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ:
Հավատում ենք, որ Մեր Եկեղեցիների և մեր հասարակությունների բարօրության համար չափազանց կարևոր է Եկեղեցի-պետություն փոխադարձ հարգալից և արդյունավետ հարաբերությունների շարունակ զարգացումը: Եկեղեցին մշտապես պետք է Աստծո անպայմանավոր սիրո նշանը լինի Իր ժողովրդի մեջ: Աշխարհում Աստծո Խոսքի տարածման և ուսուցման մեջ մենք պետք է լինենք լի սիրով, ճշմարտությամբ և աներկյուղ` մշտապես ճանապարհներ գտնելով անկեղծ և բաց խոսելու սիրո ոգով մեր բոլոր եղբայրների ու քույրերի և պետական ու հանրային իշխանությունների հետ` մեր երկու երկրներում:
Մենք խորը զգացում ապրեցինք` մասնակցելով ամենուր տեղի ունեցած Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված աղոթքին Երևանում` Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, ուր մեզ միացան նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Կոմիտեի մեր եղբայրներն ու քույրերը:
Միասին անկացրած օրհնյալ այս ժամանակահատվածի ավարտին մենք խորին երախտագիտությամբ հաստատում ենք Բարձրյալ Աստծո առատ օրհնության մասին, որը բխում է Անգլիկան Հաղորդության և Հայ Եկեղեցու երկար ու սերտ հարաբերություններից:

Մենք ողջունում ենք Անգլիկան Հաղորդության-Արևելյան Ուղղափառ միացյալ միջազգային հանձնաժողովի ստեղծումը 2001թ-ին: 2002թ-ին Սուրբ Էջմիածնում իր առաջին հանդիպման ժամանակ հանձնաժողովի կողմից ձեռք բերված Քրիստոսաբանական համաձայնությունը վկայում է Արևելյան Ուղղափառ եկեղեցիների ընտանիքի և Անգլիկան Հաղորդության միջև շարունակվող աստվածաբանական երկխոսության կարևորության մասին:
Մենք ցավ ենք հայտնում այս երկխոսության ժամանակավոր դադարեցման համար և մեր սրտերում ապագայի հանդեպ մեծ հույսերով ակնկալում ենք, որ Հանձնաժողովի աշխատանքները շուտափույթ կվերսկսեն:

Մենք գոհություն ենք մատուցում Աստծուն մեր, և մեր երկու Եկեղեցիների միջև առկա բարեկամության մեծ պարգևի համար և աղոթում, որ այս բարեկամության պտուղները տեսանելի դառնան մեր Եկեղեցիների անդամների կյանքում և վկայեն մեր հանդեպ ունեցած` Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո սիրո մասին՚:
###


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 26, 2007թ.

Ավարտվեց Անգլիկան եկեղեցու պետի պաշտոնական այցը Հայաստան


Սեպտեմբերի 25-ին ավարտվեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսի պաշտոնական այցելությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի:
Մինչ Անգլիկան եկեղեցու պատվիրակության մեկնումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Քենթրբերիի Արքեպիսկոպոս դոկտոր Ռոուան Վիլյամսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ Վեհարանից առաջնորդվեցին դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց աղոթքի և հրաժեշտի արարողություն:
ՙԳոհություն ենք հայտնում Ամենակալին անցնող հիշարժան չորս օրերի համար, որ վայելեցինք միասին` ամրագրելով Մեր եղբայրական սերը և հարստացնելով Մեր հարաբերությունների պատմությունը:
Ձերդ Սրբազնության այցելության օրերին մենք առիթն ունեցանք նաև մեր մտահոգությունը կիսելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու և ժամանակակից մարդու առջև ծառացած մարտահրավերների շուրջ: ...Մենք` որպես հոգևոր առաջնորդներ, մտահոգված ենք աշխարհում խաղաղությունը վտանգող երերուն կացությամբ: Մեզ հուզում են աճող աշխարհայնությունն ու դրա հետևանքները համընդհանուր քրիստոնեական կյանքում: Մեր ուշադրության կենտրոնում են կրոնական ծայրահեղականության և պատերազմի զոհ դարձած կինն ու երեխան, հարուստ ու բարգավաճ երկրներում ապրող, բայց ժամանակակից կյանքի արատավոր երևույթների թելադրմամբ քրիստոնեական արժեքներից հեռացած պատանին: Մտահոգ ենք, քանի որ ժամանակակից կյանքի մարտահրավերներին դեմ հանդիման Քրիստոնեական Եկեղեցիների համագործակցության մեջ տակավին ամբողջությամբ չի ամրապնդվել մրցակցության փոխարեն սիրո հրամայականներով առաջնորդվելու եղբայրության ոգին:
Հրամայական է Մեզ համար երիտասարդ սերնդի Քրիստոնեական դաստիարակությունն ու Ավետարանի պատգամներից բխող բարոյական արժեքների տարածումը, գիտության ձեռքբերումներով զինված և Քրիստոսի Եկեղեցու հոգևոր հարուստ ժառանգությանը հավատարիմ հոգևորական նոր սերունդների պատրաստությունը, միմյանց ավանդությունների ուսումնասիրությունն ու փախադարձ շփումների խթանումը՚, - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը կարևոր նկատեց, որ Եկեղեցիները գործեն համատեղ և համընդհանուր ձայնը բարձրացնեն` բացառելու ցավն ու տառապանքը մարդկային կյանքում:
Ապա ներկաներին իր խոսքն ուղղեց Քենթրբերիի Արքեպիսկոպոսը: Նորին Սրբազնությունն ներկայացրեց իր տպավորությունները հայ ժողովրդի խորը հավատի և Աստծո հանդեպ հավատարմության մասին: ՙՀայաստանում ամենուրեք մենք տեսանք քարերի վրա փորագրված խաչքարեր, ինչը վկայում է, որ Տիրոջ խաչն իրապես խորը դրոշմված է ողջ հայ ժողովրդի սրտում: Դա վկայում է, թե որքան մեծ է Աստծո նկատմամբ սերը հայ ժողովրդի կյանքում՚, - ասաց Արքեպիսկոպոսը: Իր խոսքում նա նշեց, որ եկեղեցիները մեկմեկու կարիքն ունեն և պետք է միասին աղոթեն, վկայեն, միմյանցից սովորեն ու համագործակցեն:
Նա իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը ջերմ հյուրընկալության և երկու Եկեղեցիների միջև առկա սերտ հարաբերությունների համար:
###
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
Reply


Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 07:28.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111