25 May 07, 20:47
|
#1 (permalink)
|
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 41
Rep Power: 20
|
Կենացներ
Եկեք այս թեմայի մեջ խոսենք մեր հայկական սեղանները զարդարող կենացներից:
Սիրո՞ւմ եք կենացներ ասել և ո՞րն է կամ որո՞նք են ձեր ամենասիրած կենացները:
Հզոր անկախ մեր փուչ երկրի,
Ա՛յո խմենք կենացն այս ամենի,
Բայց կենացներից կենացն զատել ես կուզեի:
Եկեք լցնենք մեր գավերը
Քամենք վերջին կաթիլները,
Ու այս թասով էլ խմենք կենացն
Հավատարիմ երեք անձանց:
Խմենք կենացն երեք անզգա համբյուրների,
Պառկած, նստած, կանգնածների,
Ու մահի դեմ կռվով ելած՝
Մեր անզգա ու զգայուն հոգիների:
Խմենք կենացն մեր սրբության,
Մեր մաքրության,
Հավատարիմ մեր հին ու նոր ընկերության,
Ա՛յո, կենացն լոկ ճշտության:
Խմենք կենացն հարբածների,
Ու մենք հարբած,
Խենթերի ու խենթացած՝
Անմար, մաքուր սիրո կենաց:
Ա՛յո, այն սիրո մեծ,
Որ կփրկի աշխարհն այս կեղծ
Ամեն տեսակ չարիքներից,
Ու ինքն էլ միշտ մնա անկեղծ:
Ա՛յո, խմենք ու խորտակենք
Վշտերը մեր սրտում թաղենք,
Փորձենք լավը վատից դասել
Մահկանացուին անմահացնել,
Ապրել ու միշտ ապրեցնել
Հավերժանալ, հավերժացնել,
Լինել այնքան հոգով բարի,
Որ միշտ մնաս կյանքին գերի,
Կյանքին սիրած՝սիրահարված
Բայց ոչ լքված ու խորտակված:
Ուրեմն եկեք կարդանք ու հասկանանք
Ա՛յո, խմենք կենացն ու պարծենանք:
Թեման հիմնականում բացվատ է Հայերեն Լեզվի օրվա Համար
|
|
|
|
|