Ի միջի այլոց՝ նշված աղանդը, ցավոք, չափից դուրս շատ է տարածված Հոլանդահայերի շրջանակներում..
Ինչպես արդեն նշեց Կոդակը - նրանք թերթեր, թղթեր և տարբեր տեսակի ամսագրեր են տարածում բոլոր հասցեներով, ուր Հայեր են բնակվում..
Շատ դեպքերում, նույնիսկ, տարածողները հենց Հոլանդացիներ են, որոնք տիրապետում են Հայերեն լեզվին, կամ, վատթարագույն դեպքում՝ Ռուսերեն լեզվին..
Ես արդեն հոգնել եմ ասել ծանոթներիս, որ գործ չունենան դրանց հետ..
Շատերը մատնանշում են այդ աղանդի թվացյալ "առավելությունը" մյուսների նկատմամբ, իբր նրանք քարոզում են նաև Հիսուս Քիստոսի անունը, ինչը չի կարելի նկատել այլ աղանդների մոտ..
"Սա մեր Եկեղեցու հետ կապ ունի.. Քրիստոսի անունն է տալիս.."
"Է ինչ անենք, թե Առաքելական չեն.. էլի հայ են էլի.. քրիստոնյաներ.."
այս ամենն ասելով, մարդիկ գնում են նրանց բազմամարդ հավաքատեղիներ, ուր մարդիկ ելույթ են ունենում և պատմում հայ հասարակությանը, թե ինչպես գալով "հավատքի" նրնաք փրկվել են և ազատվել չարից..
ամեն անգամ նորանոր մարդիկ, որոնք տրադիցիոն համարում են իրենց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ, սկսում են պարտաճանաչորեն հետևել և հաճախել հիշյալ աղանդի ամենշաբաթյա հավաքույթները..
|