Եթե այդ հարցն այդքան հուզում է իրենց, թող գնան և իրենք սկսեն հայերեն խոսել ու դրանով էլ ուրիշներին քաշեն իրենց կողմը: Բայց եթե մարդ մի բան չի ուզում, հազար ու մի պատրվակ կգտնի իր անգործությունն արդարացնելու համար: Իսկ եթե մտքին տեղ անի, ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել:
Իսկ ազգիս մեծագույն դժբախտությունն էլ այն է, որ մի փոքրիկ ազգ հարյուրավոր բաժանումներ ունի: Սկսած ղարաբաղցի-հայաստանցի-ախպար բաժանումից մինչև չգիտեմ ուր: Բաժանված ենք, դրա համար էլ մեզ վրա հեշտ է տիրություն հաստատելը:
|