Re: Ватикан усомнился в «богоугодности» Православной церкви
Վատիկանի այս դիրքորոշումը նորություն չի: Նա միշտ էլ արտահայտել է այն` իրեն համարելով միակ ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա: Դա կարելի բացատրել նրանով, որ յուրաքանչյուր Եկեղեցում գործում է մարդկային գործոնը` արտահայտվելով տվյալ եկրամասի մշակութային, քաղաքակրթական, էթնոհոգեբանական աշխարհայացքի և լեզվամտածողության տարրերով: Հռոմեակաթոլիկ Եկեղեցին յուրօրինակ օրգանական ժառանգորդն է Հռոմեական կայսրության, ուստի նախկին կայսրության աշխարհակալական ձգտումներն իրենց արտահայտությունն են գտել Եկեղեցու գործունեության մեջ: Պարզապես էկումենիկ գործընթացների դարաշրջանում սխալ է նման բարձր մակարդակով այդ կարգի հայտարարություններ հնչեցնել: Դա երբեք չի կարող նպաստել Եկեղեցիների միջև փոխմըբռնման և հանդուրժողական կապերի ստեղծմանը, էլ դեռ չենք խոսում Քրիստոսի Եկեղեցու վերամիավորման մասին:
|