Quote:
Originally Posted by Муза Воина
что мы можем противопоставить, Монк? что? избаловали мы наших мышек
|
Աղանդները պատմության ընթացքում ծագել են, զարգացում ապրել, տագնապեցրել իրենց վտանգավորությամբ... ու հետո էլ անհետացել: Այսօր էլ նույն իրավիճակն է. չէ որ պատմությունը կրկնվում է? Բայց, ինչպես տեսնում եք, Եկեղեցին կանգուն է մնում: Եվ ինչ եք կարծում, ինչն է հակադարձել աղանդներին, որն է եղել նրանց հաղթած զենքը? Պատասխանը մեկն է` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ: Ճշմարտություն, որ մարդկային չէ, այլ աստվածային, որի դեմ անզոր են մարդկային մտքի բոլոր հնարամտություններն ու առասպելները, մարդու հորինած կեղծ ու շինծու կրոններն ու դավանանքները: Դա այն Ճշմարտությունն է, որի մասին ասում է Քրիստոս. <Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, եթե ոչ Ինձանով>: Առանց Աստծո երբեք չենք կարող հասնել Աստծուն: Բոլոր կրոնները ճանապարհներ են, որ մարդը փորձում է բացել դեպի Աստված: Քրիստոնեության մեջ Աստված ինքն է բացում այդ Ճանապարհը` ասելով. <Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը>: Միայն Քրիստոնեությունն է ասում. <Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա>: Մեզ մնում է մնալ միայն այդ ճշմարտության լույսի մեջ և փորձել նաև այդ լույսը հասցնել մեր մերձավորների հոգիներին: Խավարը վերացնելու համար պետք է պարզապես լույս վառել: Այլ կերպ հակադարձելու անհրաժեշտություն չկա: Բոլոր պարագաներում: Եվ նաև աղանդների պարագայում: