View Single Post
Old 27 Jul 07, 20:24   #18 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Re: Ответ: Сектантство в Армении

Quote:
Originally Posted by Муза Воина View Post
они ведут активную гражланскую позицию - помогают бедным наприме. а ААЦ проводит подобные акци - сбор средств для бедных? проповедует меценатство среди прихожан?

слишком мало проповеди - дети хотят знать, но не знают, потому что узнать не так легко - слишком мало источников. и на этом фоне тем более приятно видеьт вашу проповедь. но таких как вы мало. - хндрек Астцон, ворь мшакнерь ухарки
Նախ` շնորհակալություն համեստ անձիս տրված գնահատականի համար:
Իսկ հիմա անդրադառնանք Եկեղեցու քարոզչությանը.
Այստեղ մի փոքր մռայլ եք պատկերացնում իրականությունը: Եթե մի կողմ դնենք զուտ եկեղեցիներում իրականացվող քարոզչությունը, դրանից դուրս նույնպես Հայ Եկեղեցին հսկայածավալ աշխատանք է տանում: Նախ` այսօր Հայաստանի ու Արցախի դպրոցներում դասավնդվում է Հայ Եկեղեցու պատմություն առարկան, որով մատաղ սերունդը տեղեկացվում ինչպես իր ազգային-եկեղեցական պատմության վերաբերյալ, այնպես էլ ծանոթույուն է տրվում Եկեղեցու դավանական, ծիսական ու տոնական համակարգի մասին, ինչպես նաև այլ Եկեղեցիների և պատմական ու ժամանակակից աղանդների վերաբերյալ: Որոշ ԲՈՒՀ-երում նույպես դասավնդվում են կրոնական առարկաներ: Տարբեր հոգևորականներ ելույթ են ունենում հեռուստատեսությամբ ու ռադիոյով, թղթակցում են մամուլին: Ինչպես տեսնում եք, հայ հոգևորականների կարելի է հանդիպել նույնիսկ ինտերնետում: Հայ հոգևորականներից հատուկ նշանակությամբ պարբերաբար այցելում են մանկատներ, ծերանոցներ, անգամ բանտեր: Վերջնականապես կայացած է Պաշտպանության բանակում հոգևորականների հատուկ ծառայության ինստիտուտը: Գրեթե բոլոր թեմերում գործում են կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցասեր երիտասարդաց ու տիկնանց միություններ: Տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվում են տարբեր ծրագրեր: Աստիճանաբար կրճատվում են այն քաղաքների ու գյուղերի թվերը, որտեղ չկային եկեղեցիներ: Հետեզհետե մեծացվում են նոր ձեռնադրվող հոգևարականների թվերը:Եվ դեռ շատ կարելի է շարունակել այս շարքը: Ուրիշ էլ ինչ եք ուզում, որ անենք? Մենք չենք կարող ծավալել հոգևորսություն, մենք չենք կարող կաշառել մարդկանց, խաբել, մոլորեցնել, հոգեբանական ու սոցիալական կախման մեջ գցել, գերել, դարձնել մեր ստրուկները, մենք չենք կարող զոռով մտնել մարդկանց ընտանիքներից ու անձնական կյանքից ներս, պարտադրել ու ստիպել, տարբեր անվայել լծակներով հասնել մեր նպատակին: Սա չի պատվիրել մեզ մեր Տերը: Մենք սպասավորում ենք այնպես, ինչպես պատվիրել է Տերը և ավանդել են մեր հայրերը: Իսկ նա, ով ականջ ունի լսելու, լսում է:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:44.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60