View Single Post
Old 31 Jul 07, 19:27   #9 (permalink)
Top VIP
VIP Ultra Club
Амиго's Avatar
Join Date: Nov 2006
Posts: 27,662
Rep Power: 45 Амиго is on a distinguished road
Send a message via ICQ to Амиго
Ответ: Джуга (Джульфа)

ՀՈԻՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Ջուղան հայոց պատմության մեջ հայտնի է նաև իր միջնադարյան մի շարք պատմական ու ճարտարապետական հուշարձաններով, հազարավոր գեղաքանդակ ու զարմանահրաշ խաչքարերով, հոյակապ կամրջով, բերդով, մի շարք քարվանատներով ու վաճառատներով, քաղաքային ծածկած շուկայով ու բաղնիքով, եկեղեցիներով և այլևայլ հուշարձաններով, որոնք այժմ մեզ են հասել մեծամասամբ հիմնահատակ ավերված և մասամբ էլ կանգուն ու կիսակործան վիճակով։ Ժամանակին այստեղ գործում էին Ամենափրկիչ վանքը, ս. Աստվածածին, ս. Գևորգ, ս. Մինաս, ս. Հովհաննես, ս. Հակոբ, Ամենասուրբ Երրորդություն կամ Վերին Կաթան, Անդրեորդի, Պոմբլոզի ժամ և այլ եկեղեցիները, որոնցից մի քանիսն են մնում, այն էլ կիսակործան վիճակով։

Հուշարձանները Ջուղայի փառավոր անցյալի լուռ ու մունջ, խոսուն վկաներն են։ Ժամանակի և պատմական անցյալի բերումով Ջուղա քաղաքից այժմ շատ քիչ բան է մնացել։ Քաղաքի ավերակների զգալի մասը ժամանակի ընթացքում քայքայվելուց զատ, դեռևս XVII դ. սկսած ոչնչացվել է գանձախույզների որոնումներից, ինչպես նաև քաղաքամերձ լեռների փլուզումներից։

Կրաքարախառն, վարդագույն այդ լեռների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջին 300-350 տարիների ընթացքում լեռնային փլուզումները խորտակել են պատմական քաղաքի թաղամասերի և մնացած ավերակների մի մասը։ Ջուղայի ավերակների, նրա հուշարձանների ու գերեզմանատան խաչքարերի զգալի մասի կործանմանը նպաստել են նաև XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին քաղաքի տարածքով անցկացվող Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու կառուցման աշխատանքները, որոնց ականատես, պատմական գիտությունների դոկտոր Ս. Տեր-Ավետիսյանը իր «Ջուղա քաղաք» աշխատության մեջ նշել է. «Կառուցման համար (երկաթգծի–Ա. Ա) ոչնչացված էր գերեզմանատան մի մասը (նրա մեկ երրորդից ավելին) և քաղաքատեղի

լավագույն կեսը՝ կենտրոնական մասը։ 1903 թ. իրանական ափի Նախավկայի վանք գնալու ճանապարհին, ես ականատես եմ եղել այն բանին թե ինչպես երկաթուղու գծերը անցկացնելու ժամանակ փչացնում էին այդ հին հուշարձանները։ Հազարներով շատ հուշարձաններ օգտագործեցին շինարարության մեջ և գծի ամբողջ երկարությամբ մինչև հիմքերը քանդված էին. պահպանվել են միայն բարձր ժայռերին գտնվող ոչ մեծ ավերակները։ Մնացած բոլորը, գծի երկու կողմերին զուգահեռաբար 20 մ լայնությամբ, ամբողջովին ոչնչացված է»1։

Մեկ այլ ականատես Գեղամ Տեր-Գալստյանը (Գնունի), «Մշակ» թերթին 1904 թ. նոյեմբերի 2-ին ուղարկած «Ջուղայի պեղումները» հոդվածում շինարարական այդ աշխատանքների մասին նշել է. «Հարյուրավոր բանվորներ աշխատասեր մրջյունների երամի նման քանդում են հին քաղաքի ավերակների թափթփված բեկորները և հողը տանում-լցնում են երկաթուղու համար պատրաստած ճանապարհին։

Ինչեր ասես դուրս չեն գալիս հողի տակից. ամենաշատը դուրս է գալիս ածուխ, համարյա թե բրիչի յուրաքանչյուր հարվածը դուրս է քաշում հողի տակից ածուխի կտորներ և կան մարդիկ, ածուխ հավաքելով են զբաղված, և ինչ տեսակ ածուխ է, ավելի ամուր, ավելի կարծր և պսպղուն և մոտ է քարանալուն։ Հին Ջուղայի հրդեհելու ժամանակ շենքերի առաստաղի փայտերը կիսավառված խորտակվել են և թափվել ցած։
Ամենից հետաքրքիրը ցորենի պահեստի բացվելն է։

Պահեստը ցորենի հետ այրվել է հրդեհից և առաստաղը թափվել է գլխին... Ես ագահությամբ հավաքեցի այդ 300 տարվա ցորենից մոտ 10 ֆունտի չափ և լցրի երկու կճուճի մեջ, որոնք նույնպես դուրս էին եկել հողի տակից... Դուրս էին գալիս ժանգոտած և փչացած պղնձյա դրամներ... կավե և հախճապակե ամաններ, երկար կտցավոր ճրագներ, և դուրս էին գալիս մեծ քանակությամբ։

Այժմ համարյա թե յուրաքանչյուր ջուղայեցու տան մեջ գտնվում են հողի տակից դուրս եկած հնություններ։ Ես ինձ հետ վերցրի մի հախճապակյա կոտրված աման՝ սոխակի նուրբ պատկերով վրան, ոգևորված երգելիս վարդի թփի վրա։ Ռուս ինժեներների հետ... բանվորներին հաջողվել էր գտնել եկեղեցու մի հատ սկիհ, արծաթյա փոքրիկ ամաններ և այլն»2։

Ջուղայի կործանումից հետո բազմաթիվ հայ և օտարազգի ուղեգիրներ են այցելել նրա ավերակները և դառնությամբ նկարագրել երբեմնի մարդաշատ ու գեղեցկատես քաղաքից մնացած խղճուկ մնացորդները։ XIX դ. 20–30-ական թվականների ուղեգիր Տեր-Բաղդասար Գասպարյան Շուշեցին, օրինակ, 1821 թ. շարադրած իր «Աշխարհացոյցում» նշել է. «Ցավեցուցեր զաչս իմ տեսանելով ըզքեզ աւերակ ով գովելի քադաքտ


խին Ճուղայ, ոհ թե որչափ պատվելի էիր միում ժամանակի, որ ընդ քև ունէիր գօվելի և իմաստուն անձինքս և զեղեցիք հրաշալի եկեղեցիքս, այսօր կաս աւերակ և ամայի»1։ Իսկ XIX դ. վերջերին Ջուղա քաղաքատեղին այցելած անգլիացի տիկին Շանթրը իր ուղեգրություններում ընդգծել է. «Շատ վերստից տարածութեամբ ավերակօք ծածկուած է երկիրն։

Շինուածոյ նիութք ավազախառն գոյնզգոյն քարինք էին, կարմիր կավով շաղախուած, և ճարտարապետական կարևորություն ունեցող բան մը չերևեցավ աչքիս։ Միայն ասդիս անդին եկեղեցեաց ավերակք կտեսնուին... Նշանավոր շինուածք հրո ճարակ և ապա քերուած ըլլալով, դժուարին է հիմայ քաղաքին նախկին կերպարանաց վերայ գաղափար մը կազմել մտքով...»2։ եվ իրոք, այս հիշարժան քաղաքն այսօր մեծամասամբ պատկերվում-ուրվագծվում է մեր պատմագիրների երկերում ու ժողովրդի հիշողության մեջ հիշվող իր հազար ու մի կոթողներով ու առասպելների վերածված իրադարձություններով։

Ասում են Ջուղայի լեռներն ու ժայռերը դարերի բազմաթիվ ավերածություններին ականատես լինելուց են հրակարմիր ոսկեգույն հագել, վշտից ու մորմոքից փլուզվելով՝ վարդագույն դարձել։ Իսկ լեռներն ի վար տեղ-տեղ կանաչի թել-թել երակները վշտից ծերացած-դաղված այդ լեռների արցունքի շիթերն են։ Ավանդություն է սա իհարկե, բայց երբ հիշում կամ այցելում ես այդ լեռների փեշերին՝ հեզասահ ու վշտակիր մայր Արաքսի ափին, գոյատևած երբեմնի վաճառաշահ ու բարեշեն հայոց Ջուղա քաղաքից մնացած խղճուկ փշրանքներ-ավերակներին, Ջուղայի դաղված-բովված լեռների նման մի լուռ ու մտատանջող խորհուրդ է լեռնանում հոգուդ խորքում։

Չէ" որ Արաքսի ափին ու շրջակա լեռների փեշին, հազարաչք երկնքի ներքո հիմնահատակ ավերված ու փլատակների վերածված Ջուղայի երբեմնի ամրակուռ շինությունների ու ապարանքների հողաթմբերին, խաթարված եկեղեցիներին և հազարավոր կանգուն ու գետնին տապալված խաչքարերին մի ահեղ լռություն է ծնկել-համակել։ Բայց և այնպես այս լռության մեջ, ափամերձ ժայռերին անընդմեջ զարնվող Արաքսի ալիքների ծփանքին, թրատ-թրատ լեռների բարձունքներում ու խաչքարերից խաչքար թռչկոտող ծղրիդների ու թռչնակների երգին համահնչուն, որպես ձայնեղ ու քարեղեն մեղեդի, ձայնարկում են ջուղայեցիների կերտած բազմաթիվ կոթողներից փրկված բեկորները։

Եվ քարերից ու լեռներից, եկեղեցիների որմերից ու խաչքարերից ծորող այդ մեղեդին հետզհետե վերածվում է մի հոգեզմայլ ու հոգեցունց երաժշտության, որը, թափանցելով քարերի ու լեռների սիրտը, վեր է հանում հույսով ու հավատով արարված քանդակներին ու մեատպագրերին ի պահ տված անցած-գնացած ժամանակների պատմությունն ու ոգին, վիշտն ու երազանքը, ասելիքն ու պաշտամունքը, գեղեցիկն ու վեհը։
 
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории.
И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы.
В зрачках у них молнии, гнев, горечь.
Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки.
Г. Нждеh

Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me.
Confundantur et revereantur quaerentes animam meam.
Амиго is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 07:34.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60