Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Հայաստանի նախագահական ընտրությունները 2008-ին Выборы президента Армении в 2008ом
Из интервью выб.прем.мин. Багратяна газете Аравотр http://new.aravot.am/am/articles//0/view/all следует
Quote:
- Դրանք շատ են: Օրինակ, արտադրության ֆիզիկական ծավալների վերաբերյալ թվերը: Այսինքն, երբ վերցնում ենք արտադրության ծավալները հատերով, տոննաներով, կիլոգրամներով, մետրերով, քառակուսի մետրերով, ապա տեսնում ենք, որ արտադրանքների մեծ մասի գծով 2005թ. ցուցանիշները բացարձակ մեծությամբ զգալիորեն փոքր են 1996թ. ցուցանիշներից:
- ՞:
- Այո, այո: Չէի ուզենա թվախեղդ անել, բայց առանց դրա էլ չի լինում։ Այսպես, 2005թ. ծանր արդյունաբերության, մեքենաշինության, քիմիական եւ թեթեւ (նախկին) արդյունաբերության ենթաճյուղերում արտադրվել է 92 մետաղահատ հաստոց, 1996-ին՝ 459, ռելեներ (համապատասխանաբար՝ 313410 եւ 459600), փաթաթման եւ էմալապատ լար (115 եւ 142 կմ), լուսավորման լամպեր (3.3 եւ 16.0 մլն հատ), փոքր հզորության էլեկտրաշարժիչներ (1097 եւ 5545), ուժային տրանսֆորմատորներ (15 եւ 211), 63-355 մմ բարձրությամբ պտտման առանցքով փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ (87 եւ 19081), պոմպեր (403 եւ 16231), փոփոխական հոսանքի գեներատորներ (4 եւ 570), բամբակյա գործվածք (143 եւ 984 հազ. քառ. մետր), գուլպեղեն (443 եւ 7075 հազ. զույգ): Քիչ արտադրատեսակներ են, որոնց արտադրությունն ավելացել է. կաուստիկ սոդա, ավտոդողեր, մարտկոցներ: Իհարկե, հենց այսպես պարզորեն համեմատելը ամբողջական չէ: 2005թ., օրինակ, արտադրվել են բաներ (համակարգիչներ, ջրային հաշվիչներ, էլեկտրական հաշվիչներ), որոնց արտադրությունը 1996-ին բացակայում էր: Սակայն նախ դրանք չնչին քանակություններ են եւ, ապա, 1996-ին արտադրվել են ապրանքներ, որոնց արտադրությունը իսպառ կամ գրեթե վերացել է 2005-ին. շարժական էլեկտրակայաններ, ավտոմեքենաներ, վերելակներ, ավտոբեռնիչներ, կոշիկներ, քիմիական թելեր եւ մանրաթելեր, փոփոխական հոսանքի գեներատորներ եւ այլն: Անշուշտ, գուցե թե ճիշտ էլ չէ այս արտադրատեսակների ֆիզիկական ծավալների դինամիկայի քննարկումը, քանզի դրանք այլեւս չեն բնութագրում հանրապետության տնտեսությունը: Սակայն սա այսօրվա վիճակով ՀՀ պետական վիճակագրական ծառայության կողմից հաշվառվող անվանացանկն է:
Նկատենք, որ գործնականում վերացված է մեքենաշինությունը: Մինչդեռ այս ճյուղի առկայությունը փաստում է ազգի տնտեսական կազմակերպվածության մակարդակը: Այսպես, ժամանակակից մեքենաշինական արտադրանքը 13-20 տեխնոլոգիական պրոցես է իրենից ներկայացնում, ենթադրում է արտադրական ներհանրապետական եւ տարածաշրջանային կոոպերացիա, քիմիան՝ 7-8, շինանյութերի եւ սննդի արտադրանքը՝ 3-4։ Պատահական չէ, որ զարգացած մեքենաշինություն կա բարձր կազմակերպված ժողովուրդների մոտ (անգլոսաքսեր, գերմանացիներ, ֆրանսիացիներ, ճապոնացիներ եւ այլն):
|
по сравнению с 1996ым годом у нас я Армении ПРОИЗВОДСТВО в целом сократилось до несколько РАЗ и если в Армении и есть какой либо рост, то это только в отрасли СЕРВИСА читай перепродажа товаров из за рубежа плюс немного местных стройматериалов
|