Quote:
Originally Posted by Русалка
կա ինչ- որ բան, որ երբեք չես ների?
|
Հըմ...հետաքրքիր ու դժվար հարց է
Պատասխանեմ այսպես. իբրև քրիստոնյա ես կներեմ զուտ իմ անձի հետ կապված խնդիրները, բայց ինձ համար սրբություն հանդիսացող նվիրական հասկացությունների պարագայում արդեն չեմ կարող միանշանակ ասել: Ինձ համար գրեթե անհնարին կլինի ներել իմ ընտանիքին, հայրենիքին կամ հավատին հասցված վիրավորանքը:
Իսկ անձնականի պարագայում էլ այսպես ասենք. գուցե ես ներեմ ամենավատ բաները, բայց մոռանալ դրանք գրեթե չեմ կարող: