05 Oct 07, 19:40
|
#9 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Հաբռգաստան Հայաստան՞
Quote:
Ծառուկյանի թիկնապահների մեղքը հստակեցվել է
17:58 Yerevan | 13:58 GMT | Wednesday 3 October
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պարզվել են ՌԴ քաղաքացի Դմիտրի Երմոլովի սպանության հետ կապված դեպքի մանրամասները եւ հստակեցվել են ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահներին` «Մուլտի գրուպ» ընկերության անվտանգության աշխատակիցներ Գոռ Բալյանին եւ Արտեմ Անդրեասյանին առաջադրված մեղադրանքները: Հիշեցնենք, որ Առինջ գյուղում վերջիններս ծառայություն կատարելու ժամանակ փորձել են պարզել իրենց տեսադաշտում հայտնված մեքենայի ուղեւորների ինքնությունը (մեքենայում եղել են ՌԴ քաղաքացիներ, զինծառայողներ Անատոլի Կռիլովը, Նիկոլայ Մարկովը, Միգիյան Օլցոնովը, Դմիտրի եւ Դենիս Երմոլովները) եւ մեքենայից բռնությամբ դուրս են բերել նրանց. Գ.Բալյանը բռունցքով հարվածել է Դ.Երմոլովին, իսկ Ա.Անդրեասյանը` Ա.Կռիլովին, ինչից հետո, երբ նրանք նստել են մեքենան եւ պատրաստվել հեռանալ, Ա.Անդրեասյանը կրակել է օդ, իսկ Գ.Բալյանը մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում գնդակներից մեկը դիպել է Դմիտրի Երմոլովին, որը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Պատահարից հետո այս 2 անձինք կալանավորվել էին եւ նրանց մեղադրանք էր առաջադրվել սպանության հոդվածով:
Այժմ դատախազությունը փոփոխել է մեղադրանքի ծավալը, եւ սպանության հոդվածը մնացել է միայն Գոռ Բալյանի վրա, որը մեղադրվում է «շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու եւ ապօրինի զենք կրելու մեջ», իսկ Արտեմ Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք կրելու եւ ծեծի համար: Փաստորեն` մեղադրյալների պաշտպանների միջնորդությունը մասամբ հարգվել է:
|
Ինչ լավա չէ՞ առանց իրավունքի զենք են կրում, առանց իրենց կյանքին վտանգ սպառնալու կրակում են իսկ Ծառուկյանը անձնական եկեղեցի է սարքել Առինջի բլրին ու իրեն երևի աստվածավախ է համարում... Թե այդքան ախմախ է, որ իր թիկնապահներին չի տնտղում իմանա ինչ պատկերացումների տեր են, ինչի են ընդունակ - ուղղակի իր կյանքը «միամիտ» վստահում է թաղի «տղեքին»
|
|
|
|
|