Re: Международные Новости
Ադամ Շիֆ.«106-րդ բանաձեւն ունի շատ կողմնակիցներ»
[ TOP ] 10.10.07 19:40
Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումն անցնելու է Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերություններում որոշակի լարվածության պայմաններում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Էրդողանը նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է, որ 106-րդ բանաձեւի ընդունումը բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Բացի այդ, Անկարան պատրաստվում է ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի հետ սահմանամերձ շրջաններում, ինչն առաջացրել է Վաշինգտոնի մտահոգությունը: Ամերիկացի շատ օրենսդիրներ վստահ են, որ թուրքական լոբբին անելու է հնարավորը` փաստաթղթի ընդունմանը խոչընդոտելու համար: Այդ մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի քննարկումից առաջ ասել է նաեւ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նշենք, որ այդ գործիչը Հայոց ցեղասպանության բանաձեւի համահեղինակներից է: Շիֆի նախաձեռնությամբ է փաստաթուղթը ներկայցվել Ներկայցուցիչների պալատ` այս տարվա հունվարի 30-ին:
Ադամ Շիֆ, ԱՄՆ կոնգրեսական.«Այսօր Ներկայացուցիչների պալատի արատաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է 106-րդ բանաձեւը: Շատ ջանքեր ենք գործադրել գործընթացը սկսելու համար: Վստահ եմ, որ թուրքական լոբբին անելու է հնարավորը՝ բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար: Սակայն, փաստաթուղթն ունի շատ կողմնակիցներ: Կարծում եմ, որ կկարողանանաք հաղթահարել բոլոր արգելքները, եւ, ի վերջո, բանաձեւը կներկայցվի քննարկման Ներկայցուցիչների պալատում»:
|