View Single Post
Old 19 Oct 07, 03:47   #1332 (permalink)
justice managements
VIP Ultra Club
brat_eu's Avatar
Join Date: Oct 2007
Location: germany
Posts: 11,769
Blog Entries: 74
Rep Power: 29 brat_eu is on a distinguished road
Re: Политические Новости Армении

Մեր գործերը գնալով լավանում են, Սերժի գործերը` վատանում
18:33 Yerevan | 14:33 GMT | Thursday 18 October 2007
Մարինե Խառատյան
Հոկտեմբերի 26-ի հանրահավաքին ընդառաջ, որտեղ ելույթ է ունենալու Լեւոն Տեր-Պետրոսյանը, քաղաքական ակտիվ բանակցությունները շարունակվում են: Երեկ, ցերեկը ՀԺԿ գրասենյակում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն ու ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Մեզ ասացին, որ Ստեփան Դեմիրճյանին այցելելու հիմնական նպատակը հանրահավաքի կազմակերպչական հարցեր քննարկելն է:

Թեեւ ՀԺԿ ղեկավարը մասնակցելու, անգամ ելույթ է ունենալու հանրահավաքում, ՀԺԿ-ն դեռ չի հստակեցրել քաղաքական դիրքորոշումը: «Վաղ է խոսել` ում ենք մենք պաշտպանում: Մեր կուսակցության դիրքորոշումը կներկայացվի առաջադրումների ժամանակ: Դա կուսակցական հանրահավաք չէ, սակայն, իհարկե, մեր կուսակցականները ակտիվորեն կմասնակցեն դրան», - մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Դեմիրճյանը: Թեեւ նկատենք, որ հարթակում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին Ստեփան Դեմիրճյանի կանգնելն արդեն իսկ ընկալվելու է որպես վերջինիս աջակցելու պատրաստակամություն: «Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին` առաջին հերթին պետք է լինի հասարակության աջակցությունը վայելող ուժեղ թեկնածու», - տեսակետ հայտնեց 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության միասնական թեկնածուն` շարունակելով. «98 թվականին Կարեն Դեմիրճյանին որեւէ քաղաքական ուժ չէր սատարում, եւ դա չխանգարեց իրեն բացարձակ հաղթանակ ունենալ: 2003 թվականին շատերը ինձ պաշտպանեցին ավելի ուշ, երկրորդ փուլում, բայց ըստ էության, մենք հաղթել էինք առաջին փուլում: Պետք է խոսել առաջին հերթին ուժեղ թեկնածուի մասին: Հիմա այլ իրավիճակ է, որեւէ թեկնածու առանձին, կարծում եմ, որեւէ հեռանկար չունի հաղթելու: Այսինքն` անհրաժեշտ է հզոր բեւեռի ձեւավորում: Պարտադիր չէ, որ բոլորը պաշտպանեն, որովհետեւ ռեալ չէ: Խոսքը գնում է հզոր բեւեռի ձեւավորման մասին:

Մեր ջանքերն ուղղված են եղել եւ ուղղված կլինեն դրան: Այո, առանձին վերցրած որեւէ մեկը հեռանկար չունի: Այս առումով մեր մոտեցումները շատ կառուցողական են»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ.Սարգսյանը «կասկած չունի», որ հանրահավաքը նոր անակնկալների է բերելու քաղաքական դաշտին: «Գնալով հասարակությունը հստակ կողմնորոշում է ունենալու: Մեր քարոզարշավի հիմնական սկզբունքը ՀՀ քաղաքացիների քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելն է: Կարեւորը հասարակության համախմբումն է, ոչ կուսակցություններինը», - ասաց մեր մյուս զրուցակիցը:

Այնպես որ, կուսակցական հրավերքներ չեն լինելու, եւ ինքն էլ խոսելու է որպես երկրի վիճակով մտահոգ քաղաքացի: Արամ Սարգսյանը միեւնույն ժամանակ համոզված է, որ անկախ նրանից, թե կուսակցությունները ինչ կորոշեն հանրահավաքին մասնակցության վերաբերյալ, ակտիվ կուսակցականները, միեւնույնն է, գալու են հանրահավաքին, «քանի որ իրենց հետաքրքիր է, ի վերջո, 10 տարի խոսք չասած Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ է ասելու իր մեկ ժամանոց ելույթում»: «Ակնհայտ է, որ ՀՀ-ում լինի հարսանիք, թե թաղում, բոլոր տեղերում քննարկվում է մենակ էդ հարցը` ո՞վ է հաղթելու` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, ով ինչ հնարավորություններ ունի:

Ուրիշ բան չի քննարկվում, իսկ դա նշանակում է, որ թիմեր են ձեւավորվում էս երկու անձերի շուրջ», - ասաց «Հանրապետության» նախագահը: Արամ Սարգսյանը նաեւ ասում է, թե այսօր ընկերական շփումներ ունի անգամ հանրապետականների հետ. «Իմ այդ շփումները ինձ հուշում են, որ մեր գործերը գնալով լավանում են, Սերժ Սարգսյանի գործերը` վատանում: Այսինքն` հասարակական ընկալումը թացը չորից տարբերելու խնդիր է դրել»: Արամ Սարգսյանը նաեւ համոզված է, որ Հանրապետականի մեծ մասը գալու է լսելու Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Դա չի նշանակում, որ իրենք կկիսեն այդ կարծիքը, բայց դա նշանակում է, որ լսելուց հետո իրենք մտածելու թեմա են ունենալու միանշանակ»: Այսօր, սակայն, հեռուստատեսությունները բոյկոտում են Ձեզ, ինչպե՞ս եք Ձեր ասելիքը հասցնելու հասարակությանը: Մեր այս հարցին «Հանրապետության» նախագահը պատասխանեց. «Թող մտածեն էն մարդիկ, ում հեռուստատեսությունը չի բոյկոտում, որովհետեւ հեռուստատեսություն ասածը այսօր հասարակության մոտ հակառակ ազդեցությունն է թողնում:

Եթե հանկարծ Հ1-ով մի օր ինձ ցույց տան ու գովեն, հասարակությունը մտածելու է, որ Արամ Սարգսյանը ծախվեց: Ես շնորհակալ եմ, որ ինձ չեն ցուցադրում»: Տիգրան Թորոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չնչին տոկոսով ձայներ են ստացել, այնպես որ` չեն կարող հաղթանակ ապահովել: «Թող դրանից ուրախանա Տիգրան Թորոսյանը, մտածի, որ իրենք հաղթած են ու էդ մտքով էլ գնա», - ի պատասխան մաղթեց Արամ Սարգսյանը:
 
__________________
bleib mal cool...
brat_eu is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 22:56.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60