View Single Post
Old 08 Nov 07, 14:06   #12 (permalink)
JESUS IS GOD!
VIP Club
Հայ Քրիստոնյա's Avatar
Join Date: Nov 2007
Location: Glendale CA, USA
Posts: 26
Rep Power: 0 Հայ Քրիստոնյա is on a distinguished road
Send a message via Yahoo to Հայ Քրիստոնյա
Պատասխանը: Եհովայի վկան` Ս. Էջմիածնում

Quote:
Originally Posted by MONK View Post
Կախելով հարց չի լուծվում, բարեկամ: Այդ մարդկանց այդ օրը գցողները հենց դա էլ ուզում են, որ մենք իրար ատենք ու թշնամի դառնանք միմյանց:
Պետք է հիմնարար աշխատանք տարվի այդ չարիքի դեմ, իսկ այդ աշխատանքը` աղանդների դեմ ուղղված պայքարը, սխալ է համարել զուտ հոգևորականների մենաշնորհը: Աղանդների դեմ պիտի պայքարեն հասարակության բոլոր շերտերը, ինչպես հիվանդության դեմ պայքարում է ողջ օրգանիզմը: Սակայն միշտ պիտի հիշենք, որ մեր պայքարն ուղղված է ոչ թե մեր խաբված հայրենակիցների, այլ նրանց խաբողների:
hi: Եղբայր ես քեզ հետ համաձայն եմ աղանդների հարցում և հասկանում եմ որ չի կարելի այդպիսի անշնորհքություն անել այն էլ Մայր Տաճարում, Աստծո ներկայության մեջ, բայց կներես ես քեզ հետ համաձայն չեմ այն հարցում որ դու իբր Քրիստոնյա այդպես ես խոսում դիմացինիտ հետ ու մոռանում ես որ դու Քրսիտոնյա ես, մոռանում քո բանավոր պաշտոնը տրված քեզ Հիսուս Քրիստոսի կողմից և եթե իրոք դու քեզ համարում ես Քրիստոնյա ու Քրիստոսի հետևորդ ուրեմն չի կարելի այդպես վատ և մեղադրական խոսել որևէ մարդու հետ,(կապ չունի դա կլինի եհովայի վկա, թե կլինի մուսուլման, թե գիժ, թե մարդասպան, թե հայհոյող և թե հոգեկան հիվանդ, քանի որ դու կամ ես ոչ մեկից լավը չենք և Քրիստոս միայն ինձ և քո համար չմեռավ այլ ողջ մարդկության) դու պետք է ներես դիմացինիտ սխալները, ինչպես որ Հիսուսը ներեց քո սխալները: Հիսուս Քրիստոս խաչվեց բոլորի համար, կլինի դա մուսուլման, կլինի դաեհովայի վկա կամ էլ որևէ մեկը, այնպես որ այդ եհովայի վկան մի օր դարձի կգա ու արի փեշիցտ քարերը ցած նետի ու իրեն մի քարկոծի: Ես հասկանում եմ եհովայի վկաները մեծ աղանդավորություն է կոչվում և նրանք չեն ընդունում Սուրբ Երրորդությունը որ է ՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգին, բայց ի՞նչ անենք հիմա քարկոծենք, կախենք, սպանենք, բայց չէ որ նրանք էլ են մարդ և նրանց համար էլ Տեր Հիսուս խաչվեց: Աստված ներեց քո մեղքերը, իմ մեղքերը և բոլորի մեղքերը: Ես չեմ փորձում պաշտպանել այդ մարդու վայրագությունները, բայց եթե մենք էլ նայենք մեր անցյալին որտեղից Աստված գտավ մեզ ուրեմն մենք չենք դատի կամ մեղադրի մեր դիմացինին ու երևի թե մենք էլ անցյալում մի բարի պտուղ չենք եղել բայց Աստված սիրեց մեզ և ես կարծում եմ մի օր էլ նա կարող է դարձի գալ: Հիսուսն ասաց. Մի դատիր որ չդատվես: Եթե դու մտածում ես այդ եհովայի վկա աղանդի համար ուրեմք գնա աղոթի իր համար և դա է մեր պարտականությունը որը մեր Տեր Հիսուս Քրիստոս պատվիրեց մեզանից յուրաքանչյուրին: Հիսուսն ասաց. Սիրեցեք իրար ինչպես ես ձեզ սիրեցի: Աստծո մոտ խտրականություն չկա, հայ, թուրք, արաբ, պարսիկ, ամերիկացի, եհովայի վկա, մորմոն և այլն, ապա նա մեռավ մեզանից յուրաքանչյուրի համար և պատվիրեց ներերել իրար սխալները: Հույսով եմ հասկացար իմ եղբայր Քրիստոսով: Այնպես որ մեզ չի վայելում որ մենք մեզ կոչում ենք Քրիստոնյա այդպիսի վարմունք ցույց տանք: Մեզանից պետք է Քրիստոսի Կյանքը բխի և կարողանանք ներել իրար սխալները ինչպես Հիսուս Քրիստոս ներեց մեր սխալներն ու մեղքերը երբ իրեն խաչում էին դաժանորեն: Իսկ ինքը ի՞նչ ասեց. Հայր ներիր նրանց քանի որ չեն հասկանում թե ինչ են անում: Ես շատ եմ ցավում այսօրվա մեր հայ ազգի համար, իրենք իրենց կոչում են 1700 տարվա Քրսիտոնյա ազգ բայց ապրում են Քրսիտոսին ոչ վայել կյանքով: Մի՞թե մեր Տերը այդպես պատվիրեց մեզ, մի՞թե ասաց ատեք իրար, մի՞թե ասաց կացեք իրար, կարծում եմ ՈՉ, Հիսուսն ասաց սիրեք իրար:Այնպես որ արի աղոթենք այդ եհովայի վկայի, այդ կորած եղբոր կամ քրոջ համար, որպիսի նա էլ գտնի փրկություն և գործի միայն բարին Տեր Հիսուսով: Հիսուսի Քրիստոսի անունով, ԱՄԵՆ:Եթե հարցեր ունես ուղղված ինձ մեծ սիրով կպատասխանեմ: Կներես հանդիմանության համար: [/COLOR]
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՆՈՒՅՆՆ Է ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ և ՀԱՎԻՏՅԱՆ, ԱՄԵՆ

Քրիստոսի սիրով՝ Հայ Քրսիտոնյա

Last edited by Հայ Քրիստոնյա; 10 Nov 07 at 11:04.. Count of Censored words: ՄԻ դատիր որ չդատվես, սիրելի եղբայŒ
 
Հայ Քրիստոնյա is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 06:36.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111