Ответ: Եհովայի վկան` Ս. Էջմիածնում
Հարգելի Հայ Քրիստոնյա, երբ կարդում էի Ձեր նախորդ գրառումը, որը, եթե փորձեմ ամենամեղմ բառերով բնորոշել, լի էր անհիմն վերագրումներով և բոլորովին անտեղի էր, նույնիսկ վիրավորական երանգներ պարունակող, ես փորձեցի լավատեսորեն տրամադրվել և Ձեր սխալը վերագրել զուտ անուշադրությանը (չնայած որոշ հարցերում անուշադրության մասին խոսք լինել չէր կարող), բայց հիմա ցավոք սրտի պիտի ասեմ, որ Ձեր կեցվածքում տեսանելի է մի բոլորովին այլ բան. դիտավորություն: Իսկ ես լավ էլ բավարար չափով հասկացել եմ Ձեզ (Դուք նույնիսկ չէք էլ պատկերացնում, թե ինչքան հրաշալի եմ հասկանում ես Ձեզ, և ինչքան է այս ամենն ինձ ծանոթ): Եվ ես արել եմ հստակ հարցադրումներ, որոնցից ոչ մեկին պատասխան չստացա: Ինչ արած, կասեմ մի բան միայն. ցավալի է:
|