Quote:
Originally Posted by Mukik
Knerek hartis hamar bayts sa inche Ավետարանի Հավատքի Քրիստոնեություն, Հայ Ավետարանչական Եկեղեցի?
|
Հարգելիս անձամբ ես կասեմ որ մեր եկեղեցին ենթարկվում է միայն Աստծո խոսքին և չի ընդունում այն ինչ գրված չէ Աստծո խոսքում: Մենք ծառայում ենք Հանուն Քրիստոսի և սփռում Աստվածաշունչը
( Բարի Լուրը ) ողջ աշխարհում Ի Փառս Քրիստոսի և ես շատ կուզենայի իմանալ մեր Հայ Առաքելական եկեղեցու գործը ի՞նչումն է՝ Քարոզել քաղաքականաություն, ազգություն, ծիսակատարություն, խորանալ կառավարական գործերի մեջ, որոնք ըստ Աստծ խոսքի փուչ բանի համար է: Ո՞ւր է մեր մայր եկեղեցու գործունեությունը, մի՞թե մեր եկեղեցու հիմնադիրները այդ հիմքի վրա շինեցին մեր եկեղցին, մի՞թե Աստծո եկեղեցին բացի իր առաքելությունից ուրիշ գործերի մեջ կխորանա: Աստված ուզում է որ մենք ճշմարտապես ծառայենք իրեն որ կարողանանք արժանանալ Երկնային Արքայությանը: Արթուն եղեք իմ սիրելի Հայ ժողովուրդ քանի որ Աստծո Մեծ Օրը մոտեցել է: Հայ Ավետարանական եկեղեցու և Ավետարանի Հավատքի Քրիստոնեության միտքը այն է որ ճշմարտապես ծառայել Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Ամեն:
Իմ գրածներս մեղադրանք չէ Հայ Առաքելական եկեղեցուն այլ ես ուզում եմ որ արթնանան այդ գործերից և կրկին ծառայեն մեր Տեր Աստծուն և Հիսուս Քրիստոսին, ինչպես մեր նախնիները՝ Գրիգոր Լուսավորիչը, Սահակ Պարթևը, Գրիգոր Նարեկացին, Մեսրոպ Մաշտոցը և շատ շատ ուրիս Քրիստոսանվեր անձինք:
Հույսով եմ կարողացա բացատրել մեր եկեղեցու գործունեությունը և եթե ուրիշ մտատանջող հարցեր կան շատ սիրով կպատասխանենք:
Հիսուս Քրսիտոսի ծառա՝ Հայ Քրիստոնյա