Եթե այսդպես է եղել, ուրեմն ոչինչ չեք կորցրել, ժամերգությունն իրոք ավարտված է եղել:

Վերջում, որ համբուրել են, Ավետարանն է եղել:
Երեկոյան ժամերգությունը սովորաբար կես ժամ է տևում: Բայց ասեմ, որ ամեն օր, ըստ օրվա խորհրդի, նուրբ փոփոխություններ լինում: Դրանով կարող են արարողության տևողությունն ու որոշ դետալներ փոփոխվում են: Այդ ամենը միանգամից հասկանալ հնարավոր չէ, բայց ահավոր բարդության խնդիր էլ չի: Պարզապես, քանի որ Ձեզ համար այդ ամենն անծանոթ են, դժվար է միանգամից բոլոր հարցերի պատասխանները գտնել: Ժամանակի ընթացքում, հաճախակի այցելելով և նաև որոշակի ինֆորմացիա ստանալով, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մենք էլ, ինչով կարողանանք, մեծ ուրախությամբ օգտակար կլինենք:
