Quote:
Originally Posted by revelation
Իսկ ի՞նչու է այդքան կարճ տևում սովորաբար։ Չնայած, ես եղել եմ նույն եկեղեցում Հարության Մեծ Տոնին, այն ժամանակ ավելի երկար էր, ու երգչախումբ էլ կար, արտակարգ գեղեցկության երգեցողություն էր…
|
Այդքան է այդ աղոթաժամի տևողությունը: Բայց տոնական որոշակի օրերի նոր հանդիսավոր տարրեր են ավելանում, որով արարողությունն ավելի երկար ու հանդիսավոր է դառնում: Իսկ Ձեր տեսածը կարծում եմ ոչ միայն ժամերգություն էր եղել, այլ նաև Պատարագ: Սովորաբար Հայ Եկեղեցում Պատարագներն սկսվում են հիմնականում առավոտյան 10:30-ին կամ 11:00-ին: Սակայն տարվա մեջ 2 մեծ տոների` Ս. Ծննդյան ու Զատկի նախօրյակների երեկոյան ժամերգությանն անմիջապես կից սկսվում է Պատարագ: Այդ 2 Պատարագները կոչվում են Ճրագալույց: Դուք հիշում եք` արարողության ավարտից հետո ժողովրդին վառած մոմեր չեն բաժանել?