Quote:
Originally Posted by revelation
Ինչքանով ես տեսա՝ոչ։ Ճիշտ է ՝ ես սյան ետևում էի կանգնել, և ինձ այնքան էլ լավ չեր երևում ամեն ինչ։ Կարող է նաև ես ավարտից շուտ դուրս եկած լինեմ եկեղեցուց (չհասկանալով, որ պատարագը դեռ չի ավարտվել)։ Ես եկեղեցի էի գնացել առավոտյան։
|
Ներողություն, հարգելի բարեկամ, բայց որպեսզի պատասխանս հնարավորինս ճիշտ լինի, փորձենք մի 2 հանգամանք պարզել. Դուք հենց Հարության տոնի օրն էիք եկեղեցի գնացել, թե նախօրյակին? Եվ հետո` կարող եք մոտավորապես նշել Ձեր գնալու և դուրս գալու ժամերը?