View Single Post
Old 27 Nov 07, 22:01   #23 (permalink)
Persona grata
VIP Club
revelation's Avatar
Join Date: Nov 2007
Location: Երևան, ՀՀ
Age: 41
Posts: 92
Rep Power: 18 revelation is on a distinguished road
Re: Վկայություն

Մի քանի խոսք էլ ես ասեմ, եթե կարելի է։ Որպես բավական մեծ փորձ ունեցող բողոքական։ Եղել եմ «Կյանքի խոսք» «եկեղեցու» անդամ, նույնիսկ ավարտել եմ նրա «աստվածաշնչյան դպրոցը», ապա՝ «հիսունականների» հավաքույթներին եմ հաճախել։ Այժմ փորձում եմ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ դառնալ։

«Կյանքի խոսք» եմ գնացել 2004 թվականի(եթե չեմ սխալվում) ապրիլի 19–ին (Զատկի տոնի օրը)։ Քարոզում էր Շվեդիայից ժամանած հիմնադիր «հովիվը»՝ Ուլֆ Էկմանը։ Բավական ժամանակ հաճախել եմ տնային հավաքույթներին, նաև «մեծ ծառայություններին»։ Ապա սովորել եմ «աստվածաշնչյան դպրոցում»։ Ամենը, ինչի մասին գրում է MONK–ը, ինձ քաջ հայտնի է։ Ինձ համար բավականին շատ բաներ էին խորթ այնտեղ, որոնց ես այդպես էլ չսովորեցի։

Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։

Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։
Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։

Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։

Չեմ ուզում շատ երկար պատմել, ի մի բերեմ խոսքս, պարզապես։ Նմանօրինակ հավաքներում շեշտը դրվում է ուրախ բաների վրա, ամեն մի չարիք համարվում է «սատանայից», մոռանալով, որ, օրինակ Հոբն ասում է, որ Աստծո ձեռքից բարիքն էլ է պետք ընդունել, չարիքն էլ։ Սկսում ես ինքդ ձեզ խաբել, ինչը ամենացավալին է՝ սկսում ես քեզ սուրբ կարծել։ Եվ ուրիշներին էլ համոզել, որ սուրբ դառնալը մի քանի օրվա կամ ամսվա գործ է։

Բացի դրանից, մի բանի վրա էլ հրավիրեմ բոլորի ուշադրությունը՝ հաճախ հնչում է արտահայտություն (այսօրինակ հավաքույթների անդամների մոտ), որ հայ լինելը, իհարկե, լավ է, բայց Աստծո Խոսքին հետևելն ավելի կարևոր է (Հայ Քրիստոնյան և MONK–ը նաև դրա մասին էին խոսում)։ Ես այդ հակադրությունը չեմ հասկանում. մի՞թե հայ լինելը հակասում է քրիստոնյա լինելուն։ Չես վստահում ժամանակակից հոգևորականներին, լավ, չէ որ ունես հոգևոր հայրեր Հայ Առաքելական Եկեղեցու, ինչու՞ չես նրանց գործերն ուսումնասիրում, ապրում նրանց տված խրատների համաձայն և նրանց ավանդած ուսմունքով։ Մի"թե շվեդացի կամ այլազգի մեկ այլ քարոզիչ ավելի լավ և ճիշտ է հասկանում Աստծո Խոսքը, քան քո ազգակիցները, որոնք քարոզելուց բացի, իրենց կյանքերն են զոհել քրիստոնեական հավատքի համար (այս հարցը ես ինքս ինձ էլ եմ տալիս), ապրել են այդ հավատքի կյանքը։
 
revelation is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 07:51.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60