Անցյալ կիրակի օրը երեկոյան ժամը 5-ին գնացել էի Ս.Սարգիս՝ ժամերգության։ Մինչ այդ գնացել էի նույն եկեղեցին երեկոյան ժամերգության դրանից երկու շաբաթ առաջ՝ շաբաթ օրը, երեկոյան ժամը 5-ին (դրա մասին գրել եմ արդեն)։ Իսկապես, չեմ կարողանում հասկանալ, թե ինչքան է ժամերգության տևոությունը։
Նախ՝ երկու անգամ էլ ժամերգությունից առաջ պսակադրություն էր (ամուսնության օրհնում)։ Դրա համար էլ ժամերգությունը ոչ թե 5-ին սկսեց, այլ ավելի ուշ։ Վերջին անգամ այն սկսեց մոտ ժամը 17։05 և ավարտվեց… ժ. 17։20։ Ընդամե՛նը 15 րոպե։ Որովհետև ժամը 17։20 նորից պետք է պսակադրություն լիներ, և հարսանքավորներն արդեն եկել էին։ Միգուցե, ես ինչ–որ բան չեմ հասկանում, բայց մի՞թե
ժամերգությունը կարող է 15 րոպե տևել։ Հարսանքավորների հետ չի՞ կարելի ավելի ուշ ժամի պայմանավորվել։
Դուք նախորդ անգամ ասացիք «այդքան է աղոթաժամի տևողությունը»։ Ժամերգությունը միայն աղոթքի՞ց է բաղկացած։ Իսկ քարոզները ե՞րբ են լինում, ե՞րբ է ժողովուրդը դրանք լսում։ Որևէ գրականության վրա կարո՞ղ եք հվել, որտեղ նկարագրված է ժամերգության կարգը և խորհուրդը։
Ընդհանրապես, «ժամերգություն» բառի ծագումնաբանական իմաստը կարո՞ղ եք տալ։ Ժամ(եր) տևող երգեցողությու՞ն, կամ, միգուցե, որոշակի ժամին կատարվող երգեցողությու՞ն։