View Single Post
Old 28 Nov 07, 04:33   #25 (permalink)
JESUS IS GOD!
VIP Club
Հայ Քրիստոնյա's Avatar
Join Date: Nov 2007
Location: Glendale CA, USA
Posts: 26
Rep Power: 0 Հայ Քրիստոնյա is on a distinguished road
Send a message via Yahoo to Հայ Քրիստոնյա
Պատասխանը: Re: Վկայություն

Quote:
Originally Posted by revelation View Post
Օրինակ՝«աստվածաշնչյան դպրոցում» զգալի մաս էին զբաղեցնում բարգավաճման և լավ կյանքի մասին քարոզները (մի շարք հյուրեր էին գալիս և սովորեցնում, թե ինչ է պետք անել՝ բարգավաճ կյանքով ապրելու համար)։ Նման «դասախոսությունների» ժամանակ յուրաքանչյուրը նստում էր՝ որտեղ ցանկանում էր (իսկ սովորաբար տեղերը ֆիքսված էին)։ Ինձ մի բան էր շատ զարմացնում. շատերը ձգտում էին դիմացը նստել, որսում էին քարոզիչների բառերը, մեծ եռանդով գրի էին առնում։ Իսկ ես մինչև այսօր էլ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է քրիստոնեությունը համատեղել հարուստ և շքեղ կյանքի հետ։ Դա առաջին վանող բանը՝ հարստության մասին այդքան շատ խոսելը։

Երկրորդը՝ մեղքի և տանջանքի մասին քիչ խոսելը։ «Դու փրկված ես, դու ազատ ես», – հնչում էր յուրաքանչյուր քարոզի ժամանակ, սակայն շատ հազվադեպ էր խոսվում նրա մասին, որ քրիստոնյան պետք է տանջանքեր ունենա՝ մեղքից մաքրվելու և Աստծուն էլ ավելի մոտենալու համար (վերջիվերջո, Տերն Ինքը զգուշացրեց դրա մասին)։
Երրորդը՝ խոստովանության բացակայությունը. խոստովանում ես Աստծուն կարճ աղոթքի ընթացքում։

Եվ վերջապես, ամենավանողը, որն ինձ վերջնականապես հաստատեց այդ հավաքը թողնելու մտքի մեջ՝ Հաղորդության անպատշաճ ձևով ընդունումը։ Ներկա լինելով «ավագների ծառայությանը» մեկ անգամ, ես լսեցի, որ բեմից խոսվում էր նրա մասին, որ պետք է յուրաքանչյուր շաբաթ ընդունվի հաղորդություն։ Հաղորդությունից առաջ՝ մի կարճ աղոթք (ի՞նչ պետք է հիշես այդ 5 րոպեի ընթացքում և ի՞նչը խոստովանես Աստծուն), ապա ընդունում ես Քրիստոսի Արյունն ու Մարմինը։ Երբ ես սկսեցի խորհելլ դրա մասին դահլիճում, որտեղ անցնում էր հավաքը, սկսեցի մտածել թե ի՜նչ մեծ անարգանք է և սրբապղծություն՝ նման ձևով Հաղորդությանը մոտենալը։ Ապա ՝ հրաժարվեցի այն ընդունելուց (առաջացնելով կողքս կանգնած կնոջ զարմանքը)։

Սիրելի հայրենակից ես լիովին համաձայն եմ և ձեր մտքը կիսում եմ, շատ ցավալի է բայց դուք շատ ճիշտ եք: Այո կան շատ եկեղեցիներ (կարելի է և անունները չտալ, միևնույն է դա չի փոխի որևէ բան) որ կարելի է ասել նաև որ (պղծում) են մեր տիրոջ սուրբ անունը, ինչպես որ դուք եք ասում քարոզում են ամեն ինչ, ինչ որ մտքովտ կանցնի որինակ. ինչպես օրհնություն ստանալ ֆինանսական աշխարհում, ինչպես ապրել բարգավաճ կյանք, ինչպես հասնել լավ կյանքի և նեղություններ չքաշել այս կյանքում և շատ ուրիշ բաներ որ կապ չունի Քրիստոնեության հետ, բայց մոռանում են քարոզել ԽԱՉՅԱԼ ՔՐԻՍՏՈՍ: Պողոս առաքյալը որ շատ նեղություն կրեց Քրիստոսի անվան համար և վերջում էլ քլուխը կտրեցին դրա համար ասում է. Հրեաները փնտրում են նշաններ, իսկ Հույները՝ իմաստություն, իսկ մենք քարոզում ենք Քրիստոս՝ այն էլ Խաչն ելած, ուրեմն Հրեաներին՝ գայթակղություն, իսկ Հույներին՝ հիմարություն: Պողոս առաքյալ նաև ասում է. Մենք աղքատություն քաշեցին որ դուք հարստանաք, մենք սով քաշեցինք որ դուք կշտանաք, մենք մեզ զկեցինք որ դուք չզրկվեք և վերջապես մենք առաքյալներս աշխարհի մեջ ամենահետինն եղանք որ դուք առաջինը լինեք: Սիրելի հայրենակից իսկ հիմա ի՞նչ է կատարվում: Մարդիկ Աստծո խոսքով փող են դիզում, ուրիշներին հարստահարում որ իրենք լավ ապրեն, հետո էլ գալիս եկեղեցի Քրիստոս քարոզում: ՔՐԻՍՏՈՍ ՔԱՐՈԶԵԼ ՊԵՏՔ ՉԷ, ՔՐԻՍՏՈՍ ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ: Նա Աստծո որդին էր եկավ աշխարհ բայց գլուխը դնելու տեղ չունեցավ, իսկ հիմա շատ մարդիկ բարգավաճում են նրա խոսքով: Սխալ չհասկանաք ինձ ես դատել չեմ ուզում նրանց, բայց մի բան կասեմ. ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու վերջին օրը: Հիսուսն ասաց. Ճշմարիտ հովիվը իր կյանք դնում է իր ոչխարհների համար, իսկ սուտ հովիվը՝ ոչ, որովհետև հենց որ փորձությունը եկավ նա կթողնի ու կփախնի ( իր հետ տանելով եկեղեցու գանձանակը )
Հաղորդության համար ասեմ որ անիմաստ է մարդու համար հաղորդություն ընդունելը եթե նա չի հավատում Քրիստոսին կամ նա չի ապրում նրա համար և չի էլ զգում իր մեղավոր լինելը: Աստվածաշնչում շատ պարզ ձևով զգուշացնում է որ Հաղորդությունը շատերի համար արդարություն է լինելու, իսկ շատերի համար դատապարտություն, քանի որ եթե մենք հաղորդություն ենք ընդունում դա նշանակում է որ մենք տիրոջ հետ մեկ մարմին ենք լինում, իսկ եթե հաղորդություն ենք ընդունում մեղքերը չխոստովանած, դա մեզ համար դատապարտություն է լինելու: Ուրեմն մարդիս համար ավելի լավ է մեղքերը խոստովանել անկեղծ սրտով և հետո ընդունել հաղորդություն ( և նորից չգնալ նույն կյանքով ապրել, ինչպես անում էիր մեղավոր ժամանակտ )
Այսօր շատ շատ են մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնում ու ասում դու փրկված ես, ընդունիր Հիսուսին որպես փրկիչ և խոստովանիր մեղքերտ ու փրկված ես: Շատ հեշտ ձև են գտել: Ես այդպիսի եկեղեցի էի հաճախում և բնականաբար ոչ մի քարոզ չկար մեղքի վերաբերյալ, մի միայն ընդուիր Հիսուսին ու կփրկվես: Իհարկե ես հասկանում եմ որ փրկությունը նվեր է աշխարհի բոլոր մարդկությանը, բայց մենք չպետք է մոռանանք որ դրա համար գին է վճարված: Աստված իր միածին որդուն տվեց որ նա մեզ համար մեռնի այն էլ խաչի վրա, ինչպես որ Եսայի մարգարեն է ասում. Նա մեր խաղաղության պատիժը իր վրա առավ և մորթվելու տարվավ խելոք գառի պես իր բերանը բնավ չբացելով: Նա օրհնեց մեզ խաչի վրայից և ասեց հորը. Ներիր հայր, քանի որ նրանք չգիտեն թե ինչ են անում: Հալելույա քեզ Տեր Հիսուս այս սուրբ խոսքերիտ համար, քանի որ եթե դու մեզ չներեյիր մենք փրկություն չէինք ստանա, քանի որ փրկությունը մի միայն քեզանով է և մի միայն քո սուրբ արյունը կարող է մեզ մաքրել մեր մեղքերից, Ամեն:
Հույսով եմ կարողացա ինչ որ չափով քեզ ոգնել հասկանալու ճշմարտությունը ստությունից, քանզի քրված է վերջին ժամանակները շատ սուտ մարգարեններ վեր կելնեն (գայլեր քառան մորթիով) և կասեն ահա այստեղ է Քրիստոսը, բայց դուք նրանցից հեռու փախեք, ասում է Հիսուս Քրիստոս: Ուզում եմ վերջացնեմ նամակս ասելով այս վերջին խոսքերս, ճշմարտությունը մի միայն Աստվածաշնչում է, խնդրիր Աստծուց նա քեզ կօգնի և կառաջնորդի կարդալուց և հասկանալուց: Տեր Հիսուսի անունով, Ամեն:

Եթե կան հարցեր կփորձեմ պատասխանել Քրիստոսի և Սուրբ Հոգու օգնությամբ:
Հիսուս Քրիստոսի սիրով՝ Հայ Քրիստոնյա
 
Հայ Քրիստոնյա is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 07:20.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60