Quote:
Originally Posted by revelation
։ Բացի դրանից, մի բանի վրա էլ հրավիրեմ բոլորի ուշադրությունը՝ հաճախ հնչում է արտահայտություն (այսօրինակ հավաքույթների անդամների մոտ), որ հայ լինելը, իհարկե, լավ է, բայց Աստծո Խոսքին հետևելն ավելի կարևոր է (Հայ Քրիստոնյան և MONK–ը նաև դրա մասին էին խոսում)։ Ես այդ հակադրությունը չեմ հասկանում. մի՞թե հայ լինելը հակասում է քրիստոնյա լինելուն։ Չես վստահում ժամանակակից հոգևորականներին, լավ, չէ որ ունես հոգևոր հայրեր Հայ Առաքելական Եկեղեցու, ինչու՞ չես նրանց գործերն ուսումնասիրում, ապրում նրանց տված խրատների համաձայն և նրանց ավանդած ուսմունքով։ Մի"թե շվեդացի կամ այլազգի մեկ այլ քարոզիչ ավելի լավ և ճիշտ է հասկանում Աստծո Խոսքը, քան քո ազգակիցները, որոնք քարոզելուց բացի, իրենց կյանքերն են զոհել քրիստոնեական հավատքի համար (այս հարցը ես ինքս ինձ էլ եմ տալիս), ապրել են այդ հավատքի կյանքը։
|
Սիրելի հայրենակից, Ես կրկին համամիտ եմ քո ասածների հետ: Ես և Monk-ը խոսում էինք մի հարցի շուրջ որ Քրիստոնյան պետք է Քրիստոսին հետևող լինի, որին ես կարծում եմ որ դու էլ ես համաձայն, ճի՞շտ է: Ես հպարտանում եմ որ ես Հայ եմ և ավելի հպարտանում եմ որ ես Հայ Քրիստոնյա եմ:
Ես շատ եմ ուսումնասիրել մեր Հայ ազգի պատմությունը և հիմա էլ անում եմ դա: Իրոք մենք մեր եկեղեցում հայրեր ենք ունեցել որ իրնց կյանքը չեն խնայել մեր ազգի փրկության համար, որը շատ ճիշտ է: Ես այդպիսի հարցով խոսում էի Դար Ակումբ ֆորումում ու հետաքրքիրն այն է որ շատ հայազգի զավակներ ինձ դեմ բողոքեցին ասելով որ ճիշտ չէր Քրիստոնեության ընդունումը, որը շատ զարմանալի էր ինձ համար:
Մի խոսքով շատ փորձեցի հասկացնել որ դուք շատ սխալ եք այդ հարցում և չպետք է մոռանալ որ մեր հայրերը արյուն են թափել Քրիստոնեության համար: Ինչ որ է, ես մի բան կասեմ որ եթե կոչվում ես Հայ ուրեմն պետք չէ փոխես հավատքտ և դառնաս ուրիշ հավատքի, կամ անհավատ: Ես շատ եմ սիրում մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ես առավել սիրում եմ Աստվածաշունչը: Ի դեպ եթե չլիներ Աստվածաշունչը ապա չէր լինի նաև Հայ առաքելական եկեղեցին, Ճի՞շտ է: Ես բազմիցս անգամներ զարմանում եմ որ մարդիկ ասում են որ ընդունում են մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ինչ որ Աստվածաշնչից ասում ես չեն ընդունում,
ինչ՞ու, չեմ հասկանում: Ամեն ճշմարիտ եկեղեցու հիմքը պետք է լինի մի միայն Աստվածաշունչը, պետք չէ ասել որ դա Հրեայի պատմություն է, խնդրում եմ սիրելիներ: Աստված բոլորինն է, մի մոռացեք որ Հիսուս բոլորի համար խաչվեց: Monk- ի համար էլ ասեմ որ ճիշտ է չեմ ճանաչում իրեն բայց շատ լավ եղբայր է երևում Քրիստոսով և ես օրհնում եմ նրան Հիսուսի Քրիստոսի անունով, Ամեն:
Եթե հարցեր ունես, խնդրեմ կարող ենք կիսվել:
Սիրով: Հայ Քրիստոնյա: