Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար։
Quote:
Originally Posted by Հայ Քրիստոնյա
Ես շատ եմ սիրում մեր Հայ առաքելական եկեղեցին,
|
Ինչպե՞ս եք արտահայտում Ձեր սերը։
Quote:
բայց ես առավել սիրում եմ Աստվածաշունչը:
|
Ստացվում է, որ Դուք որոշ իմաստով հակադրում եք Աստվածաշունչը Հայ Առաքելական Եկեղեցուն։
Ինչպե՞ս եք համարում, սուրբ հայրերի ավանդած ուսմունքը Աստվածաշու՞նչ է, թե՞ ոչ (Սուրբ Հոգու՞ց է ներշնչված, թե՞ ոչ)։
Quote:
Ի դեպ եթե չլիներ Աստվածաշունչը ապա չէր լինի նաև Հայ առաքելական եկեղեցին, Ճի՞շտ է:
|
Ես կասեի այսպես. եթե չլիներ Տիրոջ գալուստը և խաչելությունը մարդկանց մեղքերի թողության համար, չէր լինի Եկեղեցին։
Quote:
Ես բազմիցս անգամներ զարմանում եմ որ մարդիկ ասում են որ ընդունում են մեր Հայ առաքելական եկեղեցին, բայց ինչ որ Աստվածաշնչից ասում ես չեն ընդունում, ինչ՞ու, չեմ հասկանում:
|
Չեմ կարծում, որ այդ մարդիկ ճշմարտապես ընունում են Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքը, քանի որ այն, լինելով քրիստոնեական, որպես հիմք ունի Աստծո Խոսքը։
Մի բան ևս ճշտեմ. ասելով Եկեղեցի՝ ես ևս ի նկատի չունեմ քարե կառույցը, որտեղ հավաքվում է հավատացյալ ժողովուրդը (դա չի նշանակում սակայն, որ ես յուրաքանչյուր կառույց համարում եմ եկեղեցի), այլ Քրիստոսի
կենդանի մարմին հանդիսացող քրիստոնյա հավատացյալների ամբողջությունը, որը ներառում է սուրբերին և առաքյալներին, մարգարեներին ու մարտիրոսներին, որի Գլուխը Քրիստոսն է։
Այսպիսով, իմ հարցերը ձևակերպված են այս հաղորդագրության սկզբում, և ես շնորհակալ կլինեի, եթե Դուք պատասխանեիք նրանց։
Հարգանքներով,
revelation.