Quote:
Originally Posted by MONK
Իսկ Ամարասից առաջ եղած երկու նկարներում պատկերված կոթողն էլ Տաթևի վանք գնալու ճանապարհին է: Այն կառուցվել է ի հիշատակ Վազգեն Ա և Գարեգին Ա (այն ժամանակ նա դեռ Գարեգին Բ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսն էր) Վեհափառների, որոնք Տաթև գնալու ճանապարհին կանգ են առել այդ գեղեցիկ վայրում:
|
Շատ շնորհակալ եմ այս տեղեկության համար՝ չգիտեի։ Այդ վայրում կար գրաբարով փորագրված մի գրություն, բայց, ցավոք, մեզանից ոչ մեկը չկարողացավ այն ամբողջությամբ վերծանել։
Հ.գ. MONK, ի՞նչ են նշանակում Գ և Բ տառերը Ձեր «ավատարի» վրա։ Եվ ըբդհանրապես, այդ ի՞նչ խորհրդանիշ է։