View Single Post
Old 26 Dec 07, 19:20   #1 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Սփյուռքահայ Ժիրայր Սէ‎ֆիլյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին

Այցելեք www.azadakrum.org հիմա

“Վարդաշեն” քրեակատարողական հիմնարկում արգելափակված Ժիրայր Սէ‎ֆիլյանի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը դեկտեմբերի 18-ին քաղ. հայցով դիմել է Երեւանի Կենտրոն եւՆորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին` պաշտոնատար անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջով:
Պաշտոնատար անձը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ նրա հակասահմանադրական քայլը անգործությունն է, մասնավորապես երկու անգամ Ժիրայր Սէ‎ֆիլյանին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չտրամադրելը, անգամ տրամադրել-չտրամադրելու մասին ընդհանրապես որոշում չկայացնելը, դիմողին պատշաճ կարգով չպատասխանելը: Դրանով նա հետևողականորեն խախտել է ՀՀ սահմանադրության 14 հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն ազգությամբ հայ Ժիրայր Սէ‎ֆիլյանը պետք է հնարավորություն ունենար ՀՀ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով, ինչպես նաև սահմանության 55 հոդվածի 15-րդ և 49 հոդվածի 2-րդ կետերը, “Քաղաքացիության մասին” ՀՀ օրենքը:
Դատարանից Ժիրայր Սէ‎ֆիլյանը պահանջում է պարտավորեցնել Ռոբերտ Քոչարյանին` քննարկել իր 2003 եւ 2005 թվականներին ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումները եւ դրանց վերաբերյալ կայացնել որոշում, որը բխում է Սահմանադրության` պարզեցված կարգի մասին 14 հոդվածի 2-րդ մասի պահանջներից:
Ժիրայր Սէ‎ֆիլյանի և Վարդան Մալխասյանի
զորակցության կոմիտե


Այցելեք www.azadakrum.org հիմա
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60