View Single Post
Old 25 Jan 07, 14:11   #46 (permalink)
Top VIP
VIP Ultra Club
Амиго's Avatar
Join Date: Nov 2006
Posts: 27,662
Rep Power: 46 Амиго is on a distinguished road
Send a message via ICQ to Амиго
ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Ժամանակով կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռնամտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
-Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Առ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մնա,
Համա-համա շատ չուշանա:
-Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քո՞ւրք չի,
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ է,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ է.
Ի՞նչ մեծ բան է, տո՛, հեր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքին կանգնեց.
-Ուստեն ո՞ւր ա... փափախս ո՞ւր ա...
-ՄԻ քիչ կացի, հրես կերևա:
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փնթփնթաց,
Ու մուշտարու վրա թնդաց.
-Ցուրտը տարա՞վ... վա՛հ, տնաշեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո իչ, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:
-Դե հեր օրհնած, էտենց ասա,
Էդ բարկանա՞լդ ընչիս ա:
Փող եմ տվել, շուտով կարի,
Թե չէ` ասա՛ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում
Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի՞, ախպեր, գնամ ու գամ...
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն...
Բանըը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հա՜յդե, կորավ, էն կորչիլն էր...
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Իր մտքումը դեռ պահում է,
Որտեղ Կատվին պատահում է,
Վեր է թռչում, վրա վազում,
Իրեն մորթին հետ է ուզում.
Իսկ սևերես Կատուն կհանկարծ
Ետ է դառնում ու բարկացած
Փը՜շտացնում է, մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:
 
__________________
Бог мой, как велико созвездие храбрецов на небосклоне нашей истории.
И как ослепительно их сияние. Увенчаны все, у всех есть шрамы славы.
В зрачках у них молнии, гнев, горечь.
Не осталось, почти не осталось в мире рода, который бы не узнал силу нашей руки.
Г. Нждеh

Judica, Domine, nocentes me: expugna impugnantes me.
Confundantur et revereantur quaerentes animam meam.
Амиго is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 17:03.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60