View Single Post
Old 03 Jan 08, 15:40   #4 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 18 MONK is on a distinguished road
Ответ: Սուրբ Ծննդյան պատմական նախադրյալները

Թեպետ կրոնն ընդունվում է հավատքով ու հայտնությամբ, սակայն այն պետք է նաեւ ըմբռնելի դառնա մարդկային բանականության եւ տրամաբանության օրինաչափությունների համար: Իհարկե, թե’ կրոնի, եւ թե’ նրա մասին գիտության զարգացման դրսեւորումներ արձանագրվել են աշխարհի շատ վայրերում (Միջագետք, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, անգամ` հին Ամերիկա), սակայն ինչպես ճշմարիտ Աստծո եւ կրոնի գաղափարն իր կատարելությամբ արտահայտվեց Սինայի անապատում եւ Հրեաստանի բլրաշարքերի վրա, այնպես էլ Աստծուն ընկալելու եւ կրոնը մարդկային մտքին հասու դարձնելու կարեւորագույն գործընթացը գերազանցապես տեղի ունեցավ Էգեյան ծովի ափերին եւ կղզիներում: Այստեղ իր գագաթնակետին հասավ Աստծուն, բնությունը, մարդուն եւ կյանքն իմացական օրենքներով բացատրելու գիտությունը` փիլիսոփայությունը: Հույն իմաստասերների շքերթը սկսվեց Ն. Ք. 6-րդ դարից եւ առանց ընդհատվելու հասավ 1-ին դար` նույնանալու քրիստոնյա աստվածաբան հայրերի հետ: Նրանց քարոզած բարձր բարոյականության անժխտելի նմանությունը քրիստոնեական բարոյականությանը հիմք դարձավ, որ նրանցից ոմանք անվանվեն ՙքրիստոնյաներ նախքան Քրիստոս՚, իսկ նրանց ստեղծած բազմաթիվ հասկացություններ եւ եզրեր դարձան քրիստոնեական նորակազմ աստվածաբանության կաղապարները, այն ՙնոր տիկերը՚, որոնց մեջ պիտի լցվեր քրիստոնեական վարդապետության ՙնոր գինին՚: Իրենց իմացական բարձր կարողություններով նրանք հասան ՙԱնծանոթ Աստծո՚ գաղափարին, եւ հետագայում հենց այդ ՙԱնծանոթ Աստծուն՚ է, որ պիտի բացահայտեին Հիսուս Քրիստոսի առաքյալները` տարածելով ճշմարտության լույսն աշխարհով մեկ (Գործք 17: 23): Մարմնացյալ Աստվածորդին իր անձով կամուրջ էր դառնում հրեական Մեսիայի եւ հեթանոսական Լոգոսի միջեւ:
Հունական այս միջավայրում ծաղկեց նաեւ գրականությունը` իր բազմատեսակ սեռերով ու ժանրերով, որոնք պիտի օգտագործեր քրիստոնեական եկեղեցին իր աստվածաբանական հսկայական ժառանգությունը կազմելիս: Դասական կատարելության հասան քանդակագործությունը, ճարտարապետությունը, խճանկարչությունը եւ արվեստի բազմաթիվ այլ ճյուղեր, որոնց շնորհիվ անգերազանցելի գեղեցկությամբ պիտի օժտվեին քրիստոնեական փառահեղ տաճարները:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 23:25.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60