Quote:
Originally Posted by STS
Հարգելի voter, ճիշտն ասած ես չեմ կարծում, որ ԼՏՊ-ի և ՍՍ-ի շանսերը հավասար են հենց այն պատճառով, որ շատ քիչ է հավանական, որ ընտրությունները ազատ և արդար անցնեն, քանզի ՍՍ-ն և ՌՔ-ն շատ կորցնելու բաներ ունեն... մեծ թվով չբացահայտված սպանություններ, հոկտեմբերի 27, որի ժամանակ հենց ՍՍ-ն էր ազգային անվտանգության նախարարը ու նա էր պատասխանատվություն կրում մեր ազգի ու մեր ազգի առաջնորդների անվտանգության համար: Նրա եղբայրը` Սաշիկ Սարգսյանն անգամ հայտարարել է, որ նրանք չեն պատրաստվում իշխանությունը հանձնել ու անհրաժեշտության դեպքում ևս մեկ սպանդ տեղի կունենա: Ինչու եմ ես հավատում ԼՏՊ-ին, քանզի բոլոր հեռուստաալիքներով, որոնք անկասկած ղեկավարվում են ամենավերևից, զանգվածային հակաքարոզչություն է իրականացվում հենց ԼՏՊ-ի դեմ, ՍՍ-ն հենց նրանից է վախենում, քանզի գիտի, որ ԼՏՊ-ի կողքին են Ա. Սարգսյանն ու ՍԴ-ն ու առաջին բանը, որ ԼՏՊ-ն անելու է ընտրվելու դեպքում բացահայտելու է հոկտեմբերի 27-ը և այլ սպանությունները: Դուք երբևէ տեսել եք, որ ՌՔ-ն անդրադառնա Վ. Մանուկյանի, Ա. Բաղդասարյանի կամ այլ թեկնածուների հայտարարություններին, մինչ դեռ նա 10-15 րոպեանոց հարցազրույցներ է տալիս, քննադատելով ԼՏՊ-ին... շարունակելի:
|
Միքիչ միամիտ կարծիք է, մտածել, որ ԼՏՊն այն է նրա շքախումբը կորցնելու բան չունի։
Եթե դաշնակները նախագահ ունենան ոչ միայն ԼՏՊի այլ նաև Ա.Սարգսյան, ՍԴ- Դեմիրչյանի տղա և այլ մարդկանց համար ԼՏՊի շքախմբից վատ կլինի, քանի որ թալանի համար կսկեն պահանջներ ներկայացնել։
Այպես որ ՍՍի շքախմբին էլ ԼՏՊի շքախմբին էլ շահավետ է, որ նրանք իրար բերան թքելով իրար վերարտադրեն։ Պինգ պոնգի նման մեկ սա լինի մեկ մյուսը, բայց ոչ մի դեպքում երրորդ ժողովրդի կողմից արդար մանդատ ստացած ուժ։
Այդ ՊԱԶԻ շոֆերների տխմարություններ, որ սպանդ կլինի «ապե սախին կխփեմ կեթամ կնստեմ» կարող է առավելագույնը ինչ որ անձնական ռազբիրատ լինել կլանների միջև։ Ժողովրդի ընտրյալին գյուլլելու համար ժողովրդին է պետք լինելու գլուլլել, ինչը 96ին պատրաստ էին անել։
Բայց հիմա ԼՏՊի հետևից գնալու է նրա կլանը, այն մարդկ, ով նրա ժամանակ լավ են ապրել իսկ ՍՍի հետևից սրա կլանը, ով հիմա է լավ ապրում - իրար, որ տան գյուլել են հայ ժողովրդին վնաս չի լինի։
Բայց եթե անարդար ընտրություններ եղան - դա է վնասելու ու կարող է Հայաստանը կորցնենք, բոլորը թողնեն գնան, քանի որ այսպես տխմար պայմաններում,որ նույնիսկ կարտոֆիլը Երևանում ավելի թանգ է քան Շվեյցարիայում, մարիդկ երկար չեն դիմանա իսկ բարեկամներին փող ուղարկողները ուղղակի տնտեսական հաշվարկից ելնելով, բարեկամներին կտանեն իրենց մոտ կպահեն, ինչն ավելի էժան կլինի...
ՌՔին ու մնացած այսօրյա իշխանություններին Մանուկյանին, կամ Դաշնակցական թեկնածուին ասելու ԲԱՆ ՉՈՒՆԵՆ, այդ է պետք հասկանալ ու ոչ թե միամիտ պնդել, ում այսօրվա թալանչիները դեմ են ու ումից վախենում են, նրան էլ պետք է ընտրել։
Ինչ է նեխացրել են գնացել նենց ՏՂԱ եք բերել ՍՍի ու Քոչարյանի վրա, որինց իրանք վախենում են - համահայկական ՌԱԶԲԻՐԱՏ եք կազմակերպում՞
Արեք, բայց հայ ժողովրդից յան տվեք, գնացեք ՏԵՑԻ կռուգում իրար գյուլեք հովացեք, հասարակ մարդկան իրենց պրոբլեմների լուծում է պետք, ոչ թե «ԱՆՀԱՊԱՂ ՊԱՏԺԵԼ ՉԱՐԱԳՈՐԾԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԿԱԽԵԼՈՎ»....