Quote:
Originally Posted by voter
Այսինքն պետք է համաձայնվել, որ քեզ խաբեն այն հույսով թե մյուս անգամ չի ստացվի խաբել՞
Եթե կյանքում այդպես եք շարժվում, բոլորովին չեմ նախանձում...
Իսկ որ ԼՏՊն ցանկանում է քաղաքական դաշտը հայաստանում արդար դարձնել, դրա մասին չեք լսել - ազնըվորեն հավատում եմ, որ այդ մի բանը նա ցանկանում է, բայց դա անելու համար չի կարելի սկզբունքներից ետ կանգնել, ինչպես սպիտակամորթ Դեմիրճկաններն էին ու համաձայնվել անգամ նրան, որ քո երեսին թքում են ու թվեր են նկարում, իսկ դու մուրացիկի նման քեզ ձայները վերցնում ու թույլ ես տալիս այնքան ինչքան ցանկանում են քեզ օգտագործեն, համաձայնվում ես ու շարունակում իրենց խաղը խաղալ...
Չի կարելի թույլ տալ, որ կեղծեն, հենց առաջին փուլում պետք է հասնել նրան, որ ընտրությունների արդյունքները արդար ներկայացվեն, այդ դեպքում այն ինչ խոստանում է ԼՏՊն 3 տարի հետո կարելի է անել հենց փետրվարի 20-ին, ժողովրդի իրական ընտրյալների իրական արդյունքները բացահայտելով։
Այսինքն մարդիկ կտեսնեն, որ հնարավոր է ընտրել ու քո ձայնը կերևա ու հասկանալի կլինի, որ ընտրություն է տեղի ունեցել, այլ ոչ թե չի ստացվել կեղծել։
Մեզ պետք չէ, որ ապացուցենք թե կեղծելու են, դրանում ոչ մեկը չի կասկածում։ Հարցը նրանում է, թե ինչպես անել, որ ժողովուրդը հավատա - հնարավոր է ճիշտ ընտրությունների արդյունք ունենալ...
|
Իսկ դուք ինչ եք առաջարկում անել: Ինչ անել, որ չկեղծեն: ԼՏՊ-ն ունի մարդիկ և Սահմանադրական Դատարանում և ԿԸՀ-ում, և այլ պետական կառույցներում և կարող է որոշ գործողություններ անել, որ ընտրությունները չկեղծվեն, բայց նա չի կարող ամեն բնակարանի դիմաց մի հոգու կանգնեցնի, որ մարդիկ ընտրակաշառք չվերցնեն, որ օրինակ գլխավոր դատախազը իր աշխատակազմին չասի, որ ՍՍ-ին չընտրելու դեպքում դուք կզրկվեք ձեր աշխատանքից, պաշտոնից... Նա չի կարող կանգնեցնել գյուղապետերին, որոնք ասում են, որ ԼՏՊ-ի մասին ամեն դրական բառի համար գյուղացին զրկվելու է ոռոքման ջրից, և այլն, և այլն...
Հենց ձեր բացած poll-ը ցույց է տալիս, որ միայն նա կարող է անհավասար պայքարում հաղթել ՍՍ-ին և իրեն պետք է ժողովրդի օգնությունը, որպեսզի հետո նա ժողովրդին օգնի: