| 
				
				Պատասխանը: Election of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
			 
 Ուզում եք իմանալ, թե 1990-1997թթ մասին ինչ է գրված լինելու մեր պատմության դասագրքերում:1. Հայաստանը վերգտավ իր անկախությունը
 2. Այդ թվերին մենք հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմը, ազատագրեցինք Արցախն ու անվտանգության գոտի ստեղծեցինք ԼՂՀ շուրջը:
 3. Ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը
 4. Ստեղծվեց հայկական բանակը և դարձավ ամենամարտունակը տարածաշրջանում
 6. Շրջանառությունից հանվեց ռուբլին և շրջանառության մեջ մտցրվեց հայկական դրամը AMD
 7. Բացվեց Վրաստանի և Իրանի հետ սահմանը և գործեց երկաթուղին
 8. Առաջին երկիրն էր, որ ինքնակամ 1992-ին միացավ ԱՊՀ-ին
 9. Պետական սեփականությունից անցում կատարվեց սեփականի, հողերը և տեխնիկան տրվեցին գյուղացիներին..........................
 Ու այս ամենը շրջափակման պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունը ամբողջովին լուծված էր Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսությունների հետ:
 Դուք այսքանից հետո ուզում էիք նաև, որ լույս լիներ, որ լավ պայմաններում ապրեիք, որ տնտեսությունը երկնիշ աճ ունենար: Մենք 0-ից նոր տնտեսություն ձևավորեցինք, ստեղծվեց մի ամբողջ օրենսդրական համակարգ, պետություն իր բոլոր կառույցներով` բանակով, ԱԺ-ով, Ոստիկանությունով, նախարարություններով........ մինչդեռ այդ պայմաններում ավելի հավանական էր, որ Հայաստանն արժանանար 1-ին հանրապետության ճակատագրին:
 Հ.Գ. Խնդրում եմ ուսումնասիրեք նախագահի բոլոր 9-ը թեկնածուների կենսագրությունները, ստացած կրթությունը և մտածեք, թե ով է արժանի լինել ՀՀ Նախագահը:
 
				 Last edited by STS; 29 Jan 08 at 10:07..
					
					
						Count of Censored words: P.S.
 |