Quote:
Originally Posted by STS
Իսկ դուք ինչ եք առաջարկում անել: Ինչ անել, որ չկեղծեն: ԼՏՊ-ն ունի մարդիկ և Սահմանադրական Դատարանում և ԿԸՀ-ում, և այլ պետական կառույցներում և կարող է որոշ գործողություններ անել, որ ընտրությունները չկեղծվեն, բայց նա չի կարող ամեն բնակարանի դիմաց մի հոգու կանգնեցնի, որ մարդիկ ընտրակաշառք չվերցնեն, որ օրինակ գլխավոր դատախազը իր աշխատակազմին չասի, որ ՍՍ-ին չընտրելու դեպքում դուք կզրկվեք ձեր աշխատանքից, պաշտոնից... Նա չի կարող կանգնեցնել գյուղապետերին, որոնք ասում են, որ ԼՏՊ-ի մասին ամեն դրական բառի համար գյուղացին զրկվելու է ոռոքման ջրից, և այլն, և այլն...
Հենց ձեր բացած poll-ը ցույց է տալիս, որ միայն նա կարող է անհավասար պայքարում հաղթել ՍՍ-ին և իրեն պետք է ժողովրդի օգնությունը, որպեսզի հետո նա ժողովրդին օգնի:
|
Մարդկանց բացատրել է պետք, հասցնել նրանց գիտակցությանը, որ ազատ ընտրելու հնարավորություն կունենան, իսկ կանգնել չթողել, որ կաշառք վերցնեն, անիմաստ է, բացատրել է պետք կոնկրետ օրինակներով, որ այդ վերցրածները հետո մոնոպոլիսների շնորհիվ գների բարձրացմամբ ետ են հավաքելու։
Պետք է պայքարել արդար ընտրությունների ու ազատության սերմ մարդկանց մեջ մտցնելու համար - բայց ԼՏՊն, խիստ կասկածում եմ, որ ազատ ընտրություների կողմնակից է, նա ժողովրդին ՉԻ վստահում, նույնսիկ իր շրջապատին չի վստահում, մասնագետներին չի վստահում, ամեն ինչ փորձում է ինքը անել, արդյունքում փինաչիություն է դուրս գալիս։
Օրինակի համար տարբեր մարդկանց ամեն ուղղություններով ագիտացիայի ուղարկելու ու ամեն տեղ զուգահեռաբար արշավ անելու փոխարեն մի մեծ ջոկատով ստեղից ընդեղ են գնում... Մի ամսում պատրաստվում է ամբողջ հայաստանը ճամբորդել՞...