Quote:
Originally Posted by STS
Ուզում եք իմանալ, թե 1990-1997թթ մասին ինչ է գրված լինելու մեր պատմության դասագրքերում:
1. Հայաստանը վերգտավ իր անկախությունը
2. Այդ թվերին մենք հաղթեցինք Ղարաբաղյան պատերազմը, ազատագրեցինք Արցախն ու անվտանգության գոտի ստեղծեցինք ԼՂՀ շուրջը:
3. Ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը
4. Ստեղծվեց հայկական բանակը և դարձավ ամենամարտունակը տարածաշրջանում
6. Շրջանառությունից հանվեց ռուբլին և շրջանառության մեջ մտցրվեց հայկական դրամը AMD
7. Բացվեց Վրաստանի և Իրանի հետ սահմանը և գործեց երկաթուղին
8. Առաջին երկիրն էր, որ ինքնակամ 1992-ին միացավ ԱՊՀ-ին
9. Պետական սեփականությունից անցում կատարվեց սեփականի, հողերը և տեխնիկան տրվեցին գյուղացիներին..........................
Ու այս ամենը շրջափակման պայմաններում, երբ ՀՀ տնտեսությունը ամբողջովին լուծված էր Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսությունների հետ:
Դուք այսքանից հետո ուզում էիք նաև, որ լույս լիներ, որ լավ պայմաններում ապրեիք, որ տնտեսությունը երկնիշ աճ ունենար: Մենք 0-ից նոր տնտեսություն ձևավորեցինք, ստեղծվեց մի ամբողջ օրենսդրական համակարգ, պետություն իր բոլոր կառույցներով` բանակով, ԱԺ-ով, Ոստիկանությունով, նախարարություններով........ մինչդեռ այդ պայմաններում ավելի հավանական էր, որ Հայաստանն արժանանար 1-ին հանրապետության ճակատագրին:
Հ.Գ. Խնդրում եմ ուսումնասիրեք նախագահի բոլոր 9-ը թեկնածուների կենսագրությունները, ստացած կրթությունը և մտածեք, թե ով է արժանի լինել ՀՀ Նախագահը:
|
Եվ այս ամենի հետ ԼՏՊն հեռահար ՏԵՍԱԿԱՆ կապ ուներ, քանի որ միայն զբաղված էր ֆրանսիական հեղափոխության ուսումնասիրությամբ, որի մոդելով, փորձում էր կառուցել իր հարաբերությունները, այդ ժամանակվա քաղաքական ու գործունյա դեմքերի հետ...
Վերագրել այդ ամենը ԼՏՊին, կարծում եմ հենց ինքը ԼՏՊն չի ցանկանում, քանի որ քաջ գիտակցում է, որ դրանով միայն իրեն վնասել կարելի է...
Բայց թողնելով ամեն տեսակ նման վերլուծություն, ասեմ, որ եթե դուք ցանկանում էք ըստ ԱՐԺԱՆԻԻ ընտրել ԼՏՊին ապա դա այն է ինչ արդեն, որ գրառմանս մեջ նշում եմ, ձեզ մետ ինչպես նաև ՍՍի կողմնակիցների ՆՈՒՅՆ սկզբունքն է գործում, կարևոր է, ով հաստ պագրիշկեք ունի, դուխով տղայա, մեր թույլ անբան, անընդունակ թասիբին կկայնի, նրան էլ ընտրենք։
Հայ ժողովուրդը այդքան խղճուկ չէ, որ նրա համար պետք է մի ճար անող, դարման անող մարդ ճարվի, գործ անի։
Միգուցե մի 15-20 տոկոս հուսահատ ճարահատյալներ, որ ազատ կյանքում էլ բան չեն կարող անել ու նույնիսկ ամենաժամանակակից ու ազատ երկրում էլ գալիս են միայն սոցիալական օգնության հույսին են մնում, կցանկանան իրենց համար մի հատ դուխով տղա լինի, հարցերը լուծի, ՍՍի կողմնակիցների համար մի կտոր հաց տա ուտեն, իսկ ԼՏՊի կողմնակիցների համար, պատժի իրենց ունեցվածքը, թալանող զրկողներին...