Quote:
Originally Posted by voter
Բանակցությունների մասին ոչ մի տեղեկություն չկա, այլ զուտ ենթադրություններ են։
|
NO COMMENT
ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 2-ին լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նախընտրական արշավի օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը, թե ինքը հավանական է համարում, որ Արթուր Բաղդասարյանը միանա իրեն: Այդ կապակցությամբ ՕԵԿ նախագահը նշել է, թե այժմ որեւէ բան չի բացառում, ինչպես իր միանալը, այնպես էլ իրեն միանալը: Նա հայտարարել է, որ տեղի են ունենում բանակցություններ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, իսկ թե ով ում կմիանա եւ որ փուլում, պարզ կլինի բանակցության արդյունքից հետո: Քանի դեռ բանակցությունն ընթանում է, Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ասել ավելին: