View Single Post
Old 06 Feb 08, 20:19   #250 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Հոգեվարք Ապրող Ավազակապետական Իշխանության Վերջին Ճանկռտոցները

Փետրվարի 6-ին ՀՀ Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնել Արարատի մարզ։ Արտաշատում՝ ավազակապետության որջերից մեկում, չնայած բնակչության վրա նախորդ օրերին գործադրված ճնշումներին, սպասվում էր չափազանց մարդաշատ հանրահավաք։ Ժամը 13.15-ի սահմաններում հանրահավաքի ժամանակ մի խումբ խուլիգաններ սկսել են քարեր, սառույցի և բետոնի կտորներ նետել ինչպես հանրահավաքի մասնակիցների, այնպես էլ հարթակի ուղղությամբ, որտեղ կանգնած են եղել ՀՀ Առաջին նախագահը եւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Ըստ Արտաշատի բնակիչների` նրանք գործել են Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի որդու գլխավորությամբ։ Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը դիմել է միջոցառման անվտանգությունն ապոհովելու կոչված ոստիկաններին` կանխել սադրանքը եւ կարգի հրավիրել դրա հեղինակներին։ Ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել։ Նույնպիսի անգործություն է դրսևորել նաեւ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, որը բարձրանալով հարթակ, սկսել է չքմեղանալ` հայտարարելով, թե նման բան չի տեսել։ Չհանդարտվելով, դուսրպրծուկների հանցախումբը սկսել է քարեր նետել Լևոն Տեր-Պետրոսյանի մեքենայի ուղղությամբ։ Ապա 7-8 հոգով հարձակվել են նրա անվտանգության ծառայության պետի տեղակալ, մեքենայի մոտ հսկողություն իրականացնող, պետական պահպանության ծառայության փոխգնդապետ Սարգիս Հովհաննիսյանի վրա` նրան մարմնական վնասվածքներ պատճառելով գլխի շրջանում։ Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Միջադեպից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Արտաշատի ոստիկանություն եւ, ներկայացնելով միջադեպի մանրամասները, պահաջել բացահայտել բոլոր մեղավորներին, շեշտելով, որ յուրաքանչյուր հարձակում իր անվտանգության ծառայության վրա համարում է հարձակում իր վրա։
Հանցավոր այս սադրանքը կազմակերպվել է ավազակապետական իշխանության կողմից։ Հայտնի է դարձել, որ այն անձամբ նախապատրաստվել է Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանի եւ մարզպետարանի սոցապ բաժնի պետի գլխավորությամբ։ Վերջինս նաեւ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է։ Ոստիկանությանը հրահանգված է եղել չմիջամտել, ինչը եւ նրանք արել են։

ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական շտաբը հայտարարում է, որ հանցագործ իշխանությունների կողմից հրահանգված ու կազմակերպված որեւէ սադրանք անկարող է մեզ հունից հանել կամ կասեցնել մեր հաղթական ընտրարշավը, որը փետրվարի 19-ին ավարտվելու է անխուսափելի հաղթանակով։ Տեղի ունեցածը բանական բանավեճի անընդունակ եւ հոգեվարք ապրող ավազակապետական իշխանության վերջին ճանկռտոցներն են։ Հայտարարում ենք նաեւ, որ փետրվարի 20-ից հետո բոլոր սադրիչները կանգնելու են դատարանի առջեւ եւ պատասխանատվություն են կրելու օրենքի ամբողջ խստությամբ։


ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ, ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲ


2008-02-06
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 21:23.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60