Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Տավուշի մարզի այն ընտրատարածքներում, որտեղ զինվորականներ են քվեարկում, որպես դիտորդ գրանցված են զինվորական հրամանատարներ ` քաղաքացիական հագուստով:Մասնավորապես, Լուսաձոր գյուղի տեղամասում զինվորական սպա Փաշայան Արմենը գրանցված է ՚Ազատ Հասարակությունՙ ինստիտուտի կողմից որպես դիտորդ: Իսկ Ակնաղբյուր գյուղի 40/35 տեղամասում սպա Մայիլյան Արկադին է գրանցված որպես դիտորդ: Այստեղ քվեաքցիկը դրված է հակառակ կերպ`քվեարկողները թիկունքով կանգնում են դեպի հանձնաժողովը, սպա Մայիլյան Արկադին կանգնած է քվեախցիկի կողքը, եւ հետեւում է զինվորականները ինչպես են քվեարկում:Իսկ մեկ բեռնատար մեքենա, զինվորներով լիքը, քվեարկելով Լուսաձոր գյուղում, այնուհետեւ շարժվեցին դեպի Ակնաղբյուր գյուղի 40/35 ընտրատարածք, եւ նույն զինվորները այժմ քվեարկում են այս գյուղում:
|